Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կրոնական կազմակերպությունների մեծ մասը անարգել հսկայական ֆինանսական միջոցներ է ստանում օտար աղբյուրներից. Գևորգ Դանիելյան

Կրոնական կազմակերպությունների մեծ մասը անարգել հսկայական ֆինանսական միջոցներ է ստանում օտար աղբյուրներից. Գևորգ Դանիելյան
30.08.2022 | 07:32

Նախորդ անգամ անդրադարձել էի ՍԴ ուղղված ՄԻՊ-ի դիմումին՝ կապված ռազմականացված մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների ու դատախազների կողմից կրոնական միավորումներ ստեղծելու և կրոնական կազմակերպություններին անդամակցելու արգելքի հետ՝ ընդգծելով, որ անդամակցությունը հանգեցնելու է նույն այդ ծառայողներին վերահսկելի դարձնելու նկրտումներին:


Ընդունելով հանդերձ, նշված արգելքը հանելու առնչությամբ հնարավոր վտանգները, դիմումում սակայն դարձյալ շաբլոն փաստարկ է մատնանշվել՝ թե բա օրենքն արդեն իսկ արգելում է պաշտոնեական դիրքն օգտագործել ի շահ կուսակցությունների, կրոնական, հասարակական միավորումների և դրանց գործունեության օգտին իրականացվող քարոզչության, ուստի խնդիր չկա: Մի կողմ թողնենք, թե այս «երաշխիքը» որքանով է իրատեսական, ուղղակի նկատենք, որ ողջ խնդիրն էլ հենց այն է, որ գործող օրենսդրությունը չի արգելում ցանկացած հանրային ծառայողի իրացնելու կրոնի ազատության իրավունքը, մինչդեռ՝ կրոնական կազմակերպություններին անդամակցելը ոչ թե այդ իրավունքի իրացման առանցքային բաղադրիչ է, այլ հենց իրենց դիրքն օգտագործելու լավագույն օրինականացված հնարավորություն: Կրկնում եմ, իրավունքի նորմերը ոչ թե պետք է մեկնաբանել ապրիորի, այլ տվյալ հասարակական-քաղաքական մշակույթի հաշվառմամբ:


Չպետք է անտեսել, որ վերջին շրջանում ձևավորված կրոնական կազմակերպությունների մեծ մասը անարգել հսկայական ֆինանսական միջոցներ է ստանում օտար աղբյուրներից: Վերջիններիս պարագայում վտանգ է ներկայացնում ոչ թե այն, որ իրենց օգտին ծառայողի պաշտոնեական դիրքը կօգտագործվի, այլ իրենք ձեռք կբերեն կախվածություն առաջացնող վտանգավոր ազդեցություն՝ պաշտոնյաների նկատմամբ, ինչն արդեն ուղղակի աղերսներ ունի ազգային անվտանգության տեսանկյունից:

Դիտվել է՝ 11388

Մեկնաբանություններ