Ռուսաստանը կարող է հրաժարվել Ադրբեջանից ինքնաթիռներ և գնացքներ ընդունելուց, եթե ռուսական քաղաքները «անվանափոխելու» պրակտիկան լայն տարածում գտնի հանրապետությունում՝ հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների արձագանքը ՏԱՍՍ-ի հոդվածում «Ստեփանակերտ» անվանման օգտագործմանը։               
 
  • Հարևանություն` բարձր մակարդակում

    Հարևանություն` բարձր մակարդակում

    07.04.2013| 17:24
    ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու համար ապրիլի 8-9-ին աշխատանքային այցով Հայաստան կգա Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին: Նա առանձնազրույցներ կունենա ՀՀ նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ:
  • Թուրքիայի ղեկավարության ձեռքերը նորից արյունոտ են

    Թուրքիայի ղեկավարության ձեռքերը նորից արյունոտ են

    07.04.2013| 17:18
    «Ես Սիրիայում եմ, իմ ժողովրդի հետ: Իմ մահվան կամ անհետանալու մասին շշուկները տարածում են Սիրիայի հակառակորդները»,-ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը թուրքական հեռուստաընկերությանը հարցազրույցում: Նա վստահեցրել է, որ ապրում է իր տանը, ոչ Իրանում է, ոչ էլ ռուսական ռազմանավի վրա:
  • Նա կտեսնի` ինչպես է ծաղկում սակուրան

    Նա կտեսնի` ինչպես է ծաղկում սակուրան

    07.04.2013| 17:17
    Քերոլայն Քենեդին` ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու դուստը, առաջիկայում կստանձնի Ճապոնիայում ԱՄՆ դեսպանի պարտականությունները: Նրա թեկնածությունը օրերս կհաստատի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Քերոլայն Քենեդին նախկինում դիվանագիտական աշխատանք չի կատարել, նա փաստաբան է, գրող, աշխատում է հասարակական կազմակերպություններում:
  • Նոր պաշտոն 34 տարեկանում

    Նոր պաշտոն 34 տարեկանում

    07.04.2013| 17:15
    ԱՄՆ Պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը փոխվեց` Վիկտորիա Նուլանդին փոխարինեց Ջեն Փսակին, որ նախկինում աշխատել է Սպիտակ տանը, եղել է Բարաք Օբամայի նախընտրական շտաբի մամլո քարտուղարը:
  • Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ավետման տոնի ուղերձը

    Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի Ավետման տոնի ուղերձը

    07.04.2013| 17:05
    Համայն հայության նվիրական սրբավայր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով:
  • Նրանք չեն հավատում պատերազմին

    Նրանք չեն հավատում պատերազմին

    07.04.2013| 17:00
    ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետ Մարտին Դեմփսին գտնում է, որ սպառնալիքները բնորոշ են Հյուսիսային Կորեայի մարտավարությանը: Նա ընդունում է, որ իրավիճակն անկանխատեսելի է, քանի որ Հյուսիսային Կորեայի նոր ղեկավարի քայլերը դժվար է հավարկել:
  • Երբ օրակարգը կազմում է վարչապետը

    Երբ օրակարգը կազմում է վարչապետը

    07.04.2013| 16:55
    Վրաստանը և Թուրքիան պայմանավորվել էին թուրքական ֆինանսավորմամբ Բաթումիում մզկիթ կառուցել, իսկ վրացիները մասնակցելու էին Թուրքիայի տարածքում վրացական երկու եկեղեցիների վերանորոգմանը: Սակայն Վրաստանի մշակույթի փոխնարախարար Մարինա Միզանդարին տեղեկացրել է, որ Վրաստանի վարչապետը Բաթումիում մզկիթ կառուցելու հարցը հանել է օրակարգից:
  • Բացիկներ, վարդեր` կանանց ու աղջիկներին

    Բացիկներ, վարդեր` կանանց ու աղջիկներին

    07.04.2013| 14:57
    Մայրության և գեղեցկության օրվա` ապրիլի 7-ի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից անցորդ բոլոր կանանց և աղջիկներին շնորհավորական բացիկով վարդեր են բաժանվելել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: Երևանի քաղաքապետարանի կազմակերպած միջոցառումների անցկացման վայրերից մեկը Մաշտոցի պողոտայում գտնվող «Մալիբու» սրճարանին հարակից տարածքն է, ուր տեղադրվել են օրվա խորհրդին համահունչ ձևավորված տոնական դեկորատիվ զամբյուղներ:
  • Հեղաշրջումից հետո ԿԱՀ-ում կընտրեն նախագահ

    Հեղաշրջումից հետո ԿԱՀ-ում կընտրեն նախագահ

    07.04.2013| 14:24
    Երկու շաբաթ առաջ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության իշխանությունը զավթած ապստամբների առաջնորդ Միշել Ջոտոդիան ստեղծել է նոր պետական համակարգ, որը պետք է ընտրի երկրի ժամանակավոր նախագահի։ Ջոտոդիան հայտարարել է, որ ժամանակավոր նախագահը երկիրը կղեկավարի մինչև ընտրությունները, որոնք տեղի են ունենալու 18 ամիս անց։ Ինքը՝ Ջոտոդիան, իրավունք ունի առաջադրել իր թեկնածությունը։
  • Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից

    Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից

    07.04.2013| 14:09
    Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան դուրս է գրվել հիվանդանոցից, որտեղ նա բուժվում էր պնևմոնիայից։ Մանդելան բուժումը կշարունակի տանը։ 95-ամյա նախկին նախագահը հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 27-ին։ Մանդելայի տան մոտ հերթապահում են ոստիկանական մեքենաները։ Նրա առողջության մասին տեղեկություններ ստանալու համար այստեղ են հավաքվել նաև բազմաթիվ լրագրողներ։