«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 
  • Պատրիարքի ընտրություն Երուսաղեմի նվիրապետական աթոռում

    Պատրիարքի ընտրություն Երուսաղեմի նվիրապետական աթոռում

    23.01.2013| 15:42
    2012-ի հոկտեմբերին Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի վախճանից հետո Երուսաղեմի հայոց պատրիարքարանը` պատրիարքի տեղապահ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի գլխավորությամբ, հունվարի 23-24-ին միաբանական ժողովում ընտրելու է նոր պատրիարք:
  • Տաճարի սրբություն սրբոցը

    Տաճարի սրբություն սրբոցը

    22.01.2013| 11:20
    Համբուրենք քանդակազարդ կարմրավուն փոքրիկ խաչը և խոնարհվելով ներս մտնենք այդ երկրային «Սրբություն սրբոցը», քանզի հենց այդտեղ է մեր Տիրոջ դատարկ Գերեզմանը, ուր Տիեզերքի Արարչի Որդին երեք օր անշունչ պառկել էր մահվան գրկում... Բայց ընդամենը երե՛ք օր և ո՛չ ավելի, քանզի Ինքն էր ասել, որ մարդու Որդին պիտի երեք օր մեռած մնա երկրի սրտում՝ Իրենից նշան պահանջող փարիսեցիներին նախապես տալով Հովնան մարգարեի նշանը, որ կետի փորում երեք օր մնալուց հետո ողջ-առողջ դուրս էր եկել (Մատթ. 12.99-40):
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    22.01.2013| 00:18
    Լսեցե՛ք ինձ` ձեր հորը, որդինե՛ր, և արե՛ք այդպես, որպեսզի փրկվեք, քանզի Տերը փառավորում է հորն իր զավակների նկատմամբ և հաստատում մոր իրավունքները որդիների վրա։ Ով պատվում է հորը, քավում է իր մեղքերը, և ով հարգում է իր մորը, նման է գանձ դիզողի։
  • Աղոթարան

    Աղոթարան

    22.01.2013| 00:17
    Համբերությունդ տուր ինձ, Տե՛ր, Որ կարողանամ ես էլ ինձ ներել, Հանց Դու։
  • Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    Ինչքան շատ ենք մենք տառապում, այնքան շատ ենք ոչ այս աշխարհից

    18.01.2013| 13:46
    Տառապանքների մեջ չկա այլ մխիթարություն, քան նրանց «այն աշխարհի» ֆոնի (ֆր. fond - հիմք) վրա վերաբերվես։ Դա է, ըստ էության, միակ ճիշտ տեսանկյունը։ Եթե գոյություն ունի միայն այս աշխարհը, ապա ամեն ինչ, առանց բացառության, անհեթեթություն է` բաժանումը, հիվանդությունները, անմեղների տանջանքները, մահը։ Այդ ամենն իմաստավորվում է անտեսանելի կյանքի օվկիանոսի լույսի տակ, որը ողողում է մեր երկրային կյանքի կղզյակը։
  • Հզորներին  հավասարը

    Հզորներին հավասարը

    18.01.2013| 13:43
    Հիմա իրավունք ունեցողի պես մոտենանք Տիրոջ սուրբ Գերեզմանի դռանը. սկսենք շքամուտքից: Այն շինված է կարմրավուն մարմարից, կամարակապ է ու ոչ այնքան բարձր: Հաղթահասակ մարդիկ պետք է մի փոքր խոնարհվելով մտնեն: Հենց մուտքի վերևում Հարության խորհուրդը կրող մի յուղանկար կա. դա հայերինս է, վրան, ինչպես միշտ, գրված՝ «Հիշատակ ազգիս հայոց», որի առջև վառվում են տասներկու անպաճույճ ու արծաթյա կանթեղներ, իսկ մեջտեղում՝ կարմրապակե մի մեծ կանթեղ, որը, ըստ ոմանց, խորհրդանշում է տասներկու առաքյալներին ու Տիրամորը մեկտեղ, իսկ ըստ ուրիշների՝ առաքելահավասար Գրիգոր Լուսավորչին: Սակայն կարևորը սա չէ, կարևորը փաստացի իրականությունն է
  • Աղոթարան

    Աղոթարան

    18.01.2013| 12:15
    Օրհնում ենք Քեզ, Տեր ամենակալ, որ միշտ մեզ հետ ես և բնավ չես լքում բոլոր նրանց, ովքեր հավատով և ճշմարտությամբ օգնության են կանչում Քեզ։ Աղաչում և խնդրում ենք, Տեր, ճամփորդակից եղիր ծառաներիդ, և Դու առաջնորդիր մեզ, որպեսզի խաղաղությամբ և խնդությամբ վերստին հասնենք մեր տները։ Քեզ կվայելեն փառք, իշխանություն և պատիվ հավիտյանս հավիտենից։ Ամեն։
  • Աստվածաշունչ մատյանից

    Աստվածաշունչ մատյանից

    18.01.2013| 12:14
    Նայեցե՛ք հին ազգերին և տեսե՛ք` ո՞վ հավատաց Տիրոջը և ամոթով մնաց։ Կամ ո՞վ մնաց Տիրոջ երկյուղի մեջ և հուսահատվեց, կամ ո՞վ կանչեց Տիրոջը, և նա անտես արեց նրան։
  • «Նրա հանգիստը  փառավոր պիտի լինի»

    «Նրա հանգիստը փառավոր պիտի լինի»

    15.01.2013| 11:05
    Այդ օրը Սուրբ Հարության տաճարում եկեղեցական տոն էր Հայոց Երուսաղեմի քրիստոնյաներիս համար և, ըստ ընդունված կարգի, մեր միաբանությունը պետք է պատրիարքի, եպիսկոպոսների, վարդապետների ու ժառանգավորաց սաների հետ հանդիսավոր թափորով, խաչով ու խաչվառներով Սուրբ Հարության տաճար գնար: Ասեմ, որ նման դեպքերում հրեա ոստիկանների և զինվորականների երկու խումբ թափորի առջևից ու հետևից գնալով, ապահովում էր մեր երթի անարգել ընթացքը, որովհետև վանքից մինչև Տաճար պետք է շուկայի նեղլիկ փողոցներով ընթանայինք, ուր իրար սեղմված քայլում էին հարյուրավոր ազգերի բազմահազար զբոսաշրջիկներ:
  • Աղոթարան

    Աղոթարան

    15.01.2013| 00:32
    Քո խաղաղությամբ, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից ու խոսքերից, զորացրու մեզ և աներկյուղ պահիր ամեն տեսակի չարից։