Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վազգեն Մանուկյան. Եթե Փաշինյանը մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն ՌԴ-ի, աշխարհի բոլոր երկրների հետ մենք վատ հարաբերություններ կունենանք

Վազգեն Մանուկյան. Եթե Փաշինյանը մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն ՌԴ-ի, աշխարհի բոլոր երկրների հետ մենք վատ հարաբերություններ կունենանք
24.02.2021 | 22:25

Հայ-ռուսական հարաբերությունները նոր չէ, որ հարվածի տակ են։ Ես կարծում եմ՝ եթե այս տղան մի քիչ էլ երկար մնա, ոչ միայն ՌԴ-ի, աշխարհի բոլոր երկրների հետ մենք վատ հարաբերություններ կունենանք՝ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ Հայաստանում ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան էջում Ստեփանակերտի անվան հետ մեկտեղ նշված է եղել ադրբեջանական «Խանքենդի» տարբերակը։


Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» վերաբերյալ հայտարարությանը, թե ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել, կամ պայթել է 10 %-ով, Մանուկյանն ասաց․ «Մարդը կամ պետք է իդիոտ լինի, կամ իսկապես թշնամի, որովհետև ինքը կտրուկ վատացրեց մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ և ինքն այդ զենքից ոչ մի բան չի հասկանում։ Ես չգիտեմ՝ ինքը դա դիտավորյալ արեց հենց ՌԴ-ի դեմ ուղղված, թե՞ ուղղակի իր սովորական ձևն է, որ ինքը մեղավոր չէ, զենքն է մեղավոր։ Հետո երևի իր համար նշանակություն ունի, որ այդ զենքը գնվել է Սերժ Սարգսյանի ժամանակ, ինքն ուզում է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանի գնած զենքը վատն է։ 2,5 տարի ես ու շատերն ասում ենք, որ սա օտարի ծրագիր է, և նա հետևողականորեն այդ օտարի ծրագիրը կատարում է։ Ես զարմանում եմ, որ ինքը դարձավ վարչապետ, և զարմանում եմ, որ մինչև հիմա իրեն չեն քշել»,-ասաց նա։


Անդրադառնալով դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ի գիշերը քաղաքացիները մուտք են գործել Կառավարության շենք, որ Արցախի հարցով փաստաթղթեր ոչնչացնեն, Մանուկյանն ասաց, թե շատ բնական էր, որ ժողովուրդը պետք է ըմբոստանար ու ոտքի կանգներ։


«Մեղավորություն եմ տեսնում իմ ու քաղաքական գործիչների, որ չեկանք, տեր չկանգնցինք դրան, այդ երկու օրում կարելի է իրեն քշել ու վերջացնել այդ ամեն ինչը։ Իսկ ինքն ինչու՞ էր բունկերում թաքնվել, որովհետև նույնիսկ ինքն էր հասկանում, թե ինչ պոռթկում կլինի այդ փաստաթղթից հետո»,-ասաց նա՝ նշելով, թե ԱԺ, Կառավարության շենքեր մտնելը նորմալ էր։ Նա նշեց, թե պատերազմի ընթացքում նպատակահարմար է գտել, որ իշխանությունը հանձնվի զինվորականությանը, որովհետև, ըստ Մանուկյանի, այդ ժամանակ հնարավոր է եղել իրավիճակը փրկել, սակայն այժմ նոր իրավիճակ ունենք։ «Ես կարծում եմ՝ հիմա ԳՇ պետը, Պաշտպանության նախարարությունը պարտավոր են գրել ճշմարտությունը և հերքել «Իսկանդերի» մասին այն, ինչ ասաց Նիկոլ Փաշինյանը»,-նշեց նա։ Ըստ Մանուկյանի՝ Փաշինյանի ասածի վերաբերյալ ՌԴ-ն չի սահմանափակվի միայն Պետդումայի կոշտ հայտարարություններով․ «Սա ամենամեղմ պատասխանն էր, որը կարող էր լինել»,-ասաց Մանուկյանը։

Դիտվել է՝ 145875

Մեկնաբանություններ