Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Զտելու շատ բան կա

Զտելու շատ բան կա
01.08.2022 | 07:21

Մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրն ստանա՝ ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով՝ թե՛ բարի եւ թե՛ չար:

Բ Կորնթ. 5; 10

Այսօր անբարոյականությունը ունի իր հիմնավորումները և արդարացումները, մեղմացուցիչ դեպք հանցանաց: Այն կամ բնական պահանջ է, կամ հանգամանքների հարկադրանք:
Եթե լուրջ ընդունենք մասնագետներին, այն անգամ հանդիսանում է մարդու հոգեմարմնական առողջության գրավական: Անբարոյականությունը կենսակերպի և անհրաժեշտության վերածելը և՛ անհավատություն է, և՛ աստվածանարգություն: Աստծո Սուրբ Հոգով գրված որևէ տող չկա, որ որևէ կերպ արդարացնի անբարո վարքը: Քրիստոնեությունը անբարոյականության արդարացուցիչ հանգամանք չի համարում պատերազմների, ռազմական գործողությունների ժամանակ «ռազմադաշտային կնոջ» ամբողջ աշխարհում ընդունելի կարգավիճակն ու գործառույթը: Երբ մարդու հայրենասիրությունը սարի գագաթին է, իսկ բարոյականությունը՝ ստորոտին, ապա նա թող չզարմանա հայրենիքի պայծառ ապագային միտված նվիրական ջանքերի վրիպումների համար: Պոռնկությունը այն մեղքն է, որից չարը առավել մեծ էներգիա է ստանում, մանավանդ, երբ քրիստոնյա անունը կրող մեկն է այդ մեղքի մեջ հարատևում: Ոմանք այդ մեղքին իրենց կապվածությունը պատճառաբանում են իրենց այն համոզմունքով, ըստ որի՝ իրենց մարմինն է՝ ինչ կուզեն, կանեն: «Չգիտե՞ք, որ Աստծու տաճար եք դուք, եւ Աստծու Հոգին է բնակվում ձեր մեջ: Եթե մեկն Աստծու տաճարն ապականի, Աստված էլ նրան պիտի ապականի. որովհետեւ սուրբ է Աստծու տաճարը, որը դուք եք» (Ա Կորնթ. 3; 16): «Փախե՛ք պոռնկությունից: Ինչ մեղք էլ որ գործի մարդ, այդ իր մարմնից դուրս է. իսկ ով պոռնկանում է, իր մարմնի դեմ է մեղք գործում: Չգիտե՞ք, թե ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, եւ որն ստացել եք Աստծուց. եւ դուք ձեր տերը չեք, քանզի մե՛ծ գնով գնվեցիք: Փառավորեցե՛ք Աստծուն ձեր մարմինների մեջ» (Ա Կորնթ. 6; 18-19):


Ոմանք այդ նույն կապվածությունը արդարացնում են սեղանին ուտելու բան ունենալու անհրաժեշտությամբ: Ոմանք հիմնավորում են դարիս պահանջով, ոմանք՝ մեկնաբանում մարդկային անկյալ բնության ենթադրյալ անհաղթահարելիությամբ: Բոլոր դեպքերում պոռնկության մեղքը դիտարկվում է որպես առօրեական, շարքային «գործունեություն»: Պարկեշտությունը վտարանդի է, ողջախոհությունը՝ փախստական: Ժուժկալությունը սպառել է իրեն, և չափավորությունը վերածվել է ժամանակավրեպ առաքինության: Չարը շատ խորամանկորեն է մարդուն ներքաշում այդ զազրելի մեղքի մեջ: Անաստված, թե իրենց աստվածապաշտ համարող հասարակություններում արդեն սովորական ու անայպանելի են համարվում նախաամուսնական և արտաամուսնական կապերը:


Եկեղեցին դատապարտում է անգամ երեխա չունենալու պատճառով, կամ այլ զանազան պատրվակներով բաժանումները: Ավելին, խրախուսում է որբերի որդեգրումը: Հորդորում է ուխտել Աստծուն, որ իրենց զավակին Նրան ընծայեն, և ուխտի զավակներ աշխարհ բերել: Անպարկեշտություն է համարվում անգամ երրորդ ամուսնությունը:


Ահա թե ինչ լայն դռներ բացեց մարմնասերների առջև ազատական աստվածաբանությունը: Այդ դռներով, որպես կանոն, դուրս են գալիս Եկեղեցուց՝ մեջքով դեպի Սուրբ Սեղանը, և շատերը այդ կերպ դուրս եկան Եկեղեցուց՝ կատարելով իրենց վերջնական ընտրությունը: Սակայն այսօր սպառնալիք կա, որ հեռացածները կարող են վերադառնալ, բայց ո՛չ մայր Եկեղեցու գիրկը և ո՛չ ապաշխարությամբ, այլ իրենց անառակ տռփանքներին բավարարում ապահովող «եկեղեցու» գիրկը: Այսինքն, առկա է սպառնալիք, որ Եկեղեցին «բարեփոխելու» արատավոր գործընթացի ավարտական փուլի նենգադավ հորձանուտի մեջ կարող է կլանվել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:


Զտելու շատ բան կա, որովհետև շատ են եղել զիջումները: «Զարմանում եմ, որ այդպես շուտ լքում եք Նրան, ով Քրիստոսի շնորհով կանչեց ձեզ եւ դառնում եք դեպի ուրիշ ավետարան. բայց ուրիշ ավետարան չկա. կան ոմանք, որ խռովություն են սերմանում ձեր մեջ եւ ուզում են շուռ տալ Քրիստոսի Ավետարանը: Եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ավետարանի ձեզ ավելին, քան այն, որ մենք ավետարանեցինք ձեզ, նզովյա՛լ լինի: Ինչպես ավելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձյալ ասում եմ. Եթե մեկն ավետարանի ձեզ ավելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովյա՛լ լինի» (Գաղ. 1; 6-9):
Եկեղեցին պետք է լինի բարոյականության օրրանը, խարիսխն ու կռվանը: Եկեղեցին պետք է լինի անառակ որդիների հույսը և հանգրվանը: Հայ Առաքելական Եկեղեցու զավակին, քրիստոնյա հային չպետք է վերաբերի այս խոսքը. «որովհետեւ Աստծու անունը ձեր պատճառով հեթանոսների մեջ հայհոյվում է, ինչպես որ գրված էլ է» (Հռ. 2;24): Եթե մեր ազգին այսօր ճանաչում են ոմն Քարդաշյանով, ով իր երեխաներին Երուսաղեմում է կնքել, բայցև «փոքրիկ հիսուս» է անվանել, ո՛չ ավել, ո՛չ պակաս, իր շանը, ուրեմն՝ վա՜յ մեզ:


Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս

Դիտվել է՝ 6414

Մեկնաբանություններ