Հայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու կամ դրանում իր մասնակցությունը թուլացնելու ցանկության մասին որևէ ազդանշան չի հղել` ТАСС-ին տված հարցազրույցում ընդգծել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։ «ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի մասով Հայաստանը իր հարևանների հետ շարունակելու է փոխգործակցությունը՝ համագործակցության շրջանակում։ Ես անկեղծորեն ուրախ եմ դրա համար և հուսով եմ, որ այդպես էլ կլինի»,- շեշտել է նա։               
 

Ասում են…

Ասում են…
12.09.2023 | 14:43

Մենք առաջարկել ենք համաձայնության գալ Ադրբեջանի հետ այնպես, որ Քելբաջարն ու Լաչինը, նաև ամբողջ Ղարաբաղը, փաստացի մնան Հայաստանի իրավասության ներքո, բայց Հայաստանի ղեկավարությունը դրա հետ չհամաձայնեց, թեպետ մենք 10-15 տարի փորձում էինք համոզել։ Մեր հարցին՝ ի՞նչ եք անելու, պատասխանում էին՝ կռվելու ենք։ Վերջնարդյունքում հանգեցին այն իրավիճակին, որն այժմ ստեղծվել է:

Վլադիմիր Պուտին

Դիտվել է՝ 200976

Մեկնաբանություններ