ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Գնային կամ «թավշյա» թալան․ հեղափոխական ջեբկիրության մեխանիզմները. Անդրանիկ Թևանյան

Գնային կամ «թավշյա» թալան․ հեղափոխական ջեբկիրության մեխանիզմները. Անդրանիկ Թևանյան
23.11.2022 | 08:29

Թալանի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները զանգվածային թալանի են ենթարկում հպարտ որակված քաղաքացիներին, որոնց, իբր, սիրում են, որոնց առաջ, իբր, խոնարհվում են, որոնցով, իբր, հպարտանում են։
Զանգվածային թալանի մեխանիզմը գներն են։ Սկսած դոլարի գնից վերջացրած լայն սպառման ապրանքների գները։


Դոլարի գնի մասին
Այն այս պահին տատանվում է 398-ի և 402,5-ի միջակայքում։ Այսպիսի «ուժեղ» դրամը թալանում է արտահանողներին, դրսից մասնավոր տրանսֆերտ ստացող հարյուր հազարավոր քաղաքացիներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի աշխատողներին, արտարժույթով եկամուտ ստացողներին, տուրիզմով զբաղվողներին՝ ներքին արտահանողներին (ռուսների մեծաքանակ մուտքն այլ գործոնով է պայմանավորված ու կապ չունի տուրիզմի հետ)։


Կենտրոնական բանկն օլիմպիկական հանդարտությամբ հետևում է, թե ինչպես է դրամն «ուժեղանում», մինչդեռ բազմաթիվ գործիքակազմեր կան, որոնց միջոցով հնարավոր է կարգավորել դրամավարկային ու փոխարժեքային շուկան։ «Լողացող փոխարժեքի» մասին լոլոները թող պողոսներին հրամցնեն։


Լայն սպառման ապրանքների գների մասին
Պաշտոնական վիճակագրությունը երկնիշ ու թռիչքային աճ է արձանագրում հիմնական սննդատեսակների համար։ Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ գնաճը համաշխարհային երևույթ է։
Մինչև 2018թ․ «Հայկական ժամանակ» թերթոնում տասնյակ, եթե ոչ հարյուրավոր նյութեր էին տպվում այն մասին, որ Հայաստանում գներն աճում են, քանզի կան մոնոպոլիաներ և օլիգարխիա։ Նիկոլ Փաշինյանն էլ կոկորդ էր պատռում այն մասին, որ գազը, հոսանքի գինը թանկ է, քանզի կա թալան։


Հիմա Հայաստանում նիկոլական իշխանություն է։ Գազն ու հոսանքը թանկացել են։ Ըստ իրենց՝ Հայաստանում չկա մոնոպոլիա և օլիգարխիա, բայց սննդի գներն աճում են, այդ թվում՝ ներմուծվածները (էժան դոլարի պայմաններում սա կրկնակի թալան է)։
Սրանք բանանի գնի իջեցումը 2018-ին ներկայացրեցին որպես հեղափոխության գլխավոր ձեռքբերում, իսկ բանանը՝ խորհրդանիշ պողոսների համար։ Հիմա տեղական միրգն ու բանջարեղենն են դարձել բանանի գնի կամ ավելի բարձր։
Սա կոչվում է գնային կամ «թավշյա» թալան։ Ավելի կոնկրետ՝ ջեբկիրություն։

Դիտվել է՝ 18186

Մեկնաբանություններ