Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեր ինչի՞ն է պետք թուրքական խորհրդի անդամ Հունգարիան

Մեր ինչի՞ն է պետք թուրքական խորհրդի անդամ Հունգարիան
04.12.2022 | 09:47

Քանի որ ՀՀ-ն և Հունգարիան որոշել են վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները, ես դա դիտարկում եմ որպես էլի մեկ դավաճանություն, էլի մեկ անարգանք և էլի մեկ թրքահաճո քաղաքական քայլ, որի հեղինակը ՔՊ կոչված խունտան է՝ յուր ԱԳՆ ղեկավարով։ Իմ պնդումների համար կարճ էքսկուրս կատարենք դեպի հեռավոր և մոտ պատմական ընթացք։


1. 19-րդ դարի կեսերին հունգար մտավորականներից շատերը հրաժարվեցին ուգորոֆիննական ուղղությունից և հակվեցին դեպի ղազախական տափաստաններում ծննդավայր փնտրելու մտքին և հունգարական թուրանիզմն ընդունեցին որպես ազգային գաղափարախոսություն։


2. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ավստրո-Հունգարիան դաշինքի մեջ էր Օսմանյան կայսրության հետ։


3. Հունգարական թուրանիզմը հատկապես ակտիվացավ վարչապետ Օրբանի ձեռամբ, որի կողմից ղեկավարվող «Ֆիդես» կուսակցությունը դարձավ թուրքական քաղաքականության բութ գործիքը Եվրոպայի սրտում։


4. Օրբանի «Ֆիդես» կուսակցության կողմից հունգարական պառլամենտում վիժեցվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագծի ընդունումը և առաջարկվեց դրա ուսումնասիրությունը վստահել պատմաբաններին. հիրավի թուրքական մոտեցում։


5. Ֆիդեսի ակտիվիստների կողմից բազմիցս բարձրացվել է, այսպես կոչված, Խոջալու ավանում իբր թե տեղի ունեցած ողբերգության կեղծ հարցը եվրոպական բոլոր հնարավոր ատյաններում՝ ի օգուտ Ադրբեջանի։


6. 2012 թվականին Հունգարիան Ադրբեջանին հանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որին Ադրբեջանում վերադարձից հետո ներում շնորհվեց և ազատություն տրվեց։


7. Տխրահռչակ Օրբանը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարում է, որ Բոսնիա-Հերցեգովինայի սերբական բնակչությունը, հանձինս իրենց առաջնորդ Միլորադ Դոդիկի, իրավունք չունի անջատվելու պրոթուրքական և ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված պսևդոպետությունից ու վերամիավորվելու Սերբիայի հետ։


8. 2024 թվականին լրանում է Թուրքիայի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100 տարին, որը կատարվել է ֆաշիստ Խորտիի ջանքերով։ Ի միջի այլոց, այդ ֆաշիստ ադմիրալը, որը հարյուր հազարավոր սերբերի և հրեաների մահվան մեղավորն էր, մի առիթով ասել է, որ ինքը պետք է ամեն ինչ անի՝ կանգնեցնելու ռուսներին, լինեն նրանք ցարական ուղղափառները, թե անաստված բոլշեվիկները։ Բառացիորեն նույն ձեակերպումն է կատարել թուրք ազգայնական ճիվաղ արփասլան թյուրքեշը։
Հիմա մի հարց տանք ՀՀ ԱԳՆ-ն ղեկավարող մորուքավորին. դու տեղյա՞կ ես էս ամեն ինչի մասին: Կոնկրետ հարցնում եմ՝ դու տեղյա՞կ ես:


Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 7728

Մեկնաբանություններ