Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բաքու-Անկարա տանդեմը նպատակ ունի Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ

Բաքու-Անկարա տանդեմը նպատակ ունի Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ
04.12.2022 | 09:50

Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրյան միջանցքը» բազմաքայլ ռազմաքաղաքական կոմբինացիայի մաս է: Բաքու-Անկարա տանդեմն այդ քայլով նպատակ ունի ոչ միայն Նախիջևանի հետ ստեղծել ցամաքային կապ, այլև, օգտագործելով «միջանցքի բացման» հետ կապված Երևանի «անհամաձայնության» պատրվակը, ռազմավարական նշանակության այլ խնդիրների լուծմանը զուգահեռ, ամեն գնով փակել Լաչինի միջանցքը և Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ:


Կոմբինացիայի առաջին փուլի արդյունքում, երբ ավարտված կլինի հայկական երկրորդ հանրապետության շրջափակումը, հակառակորդը (ուժով կամ «դիվանագիտությամբ») կանցնի հաջորդ ու, թերևս, ոչ վերջին փուլի իրականացմանը, այն է՝ «Զանգեզուրյան միջանցքի» բացման օպերացիային:
Ի դեպ, դա հասկանում և իրենց շահերից բխող որոշակի քայլեր են փորձում ձեռնարկել թե՛ Ռուսաստանը, թե՛ Իրանը, իսկ թե տվյալ պարագայում ինչպիսի քայլեր են ձեռնարկում մեր երկրի իշխանությունները, կարելի է դատել Երևանում Ամանորին ընդառաջ իրականացվող նախապատրաստական աշխատանքներից:


Հ.գ. Ըստ Արցախի Տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրության, Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, բնապահպանական պատճառաբանությամբ, փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:


Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 7177

Մեկնաբանություններ