ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ճիշտ ժամանակին բացվող օվերտոնի պատուհաններ

Ճիշտ ժամանակին բացվող օվերտոնի պատուհաններ
20.05.2023 | 23:50

Վերջին 5 տարվա ընթացքում էշություններ դուրս տվողների թիվը կտրուկ աճել է, ինչը երբեմն հասնում է անբարոյականության ու սրբապղծության:

Արտահայտած տխամությունների դիապազոնը շատ լայն է` «Արցախը մերը չէ» դավաճանական թեզից մինչև պատերազմում զոհված հերոսների շիրիմների անարգում:

Այս գործընթացում ներգրավված են հանրության տարբեր շերտերը ներկայացնող կերպարներ` ՀՀ ԱԺ պատգամավոր, հանրային գործիչ-միջազգային փորձագետ, իշխանական օլիգարխի տան մաքրուհի և անհայտ ծագման կենսաբանական զանգված:

Նրանց բոլորին միավորում է սերը դեպի այս իշխանություն և ատելությունն առ Արցախ ու նախկին իշխանություններ:

Կախված հանրային դիմադրության և պարսավանքի աստիճանից՝ սույն առանձնյակները հանկարծակի հայտնաբերում են, որ իրենց հեռախոսը գողացել են կամ ֆեյսբուքի էջը կոտրել են, սկսում են մեղանչել, արդարանալ, փակում են իրենց ֆեյսբուքի էջերը, փոխում են նկարները, անջատում են հեռախոսները: Մի խոսքով, մտնում են հողի տակ, մինչև կրքերը կհանդարտվեն:

Առաջին հայացքից սա կարող է թվալ էմոցիոնալ պոռթկում կամ հոգեպես անհավասարակշիռ վարքագիծ, բայց փաստերն ըստ ժամանակագրության դասավորելուց և համադրելուց հետո պարզ է դառնում, որ սրանք շատ լավ կազմակերպված օվերտոնի պատուհաններ են, որ բացվում են ճիշտ ժամանակին և կործանարար հետևանք են ունենում հասարակության բարոյահոգեբանական վիճակի վրա:

Փորձեմ ավելի կոնկրետացնել:

«Արցախը երբեք մերը չի եղել», կամ «ուրիշի հողերը գրավել ենք» արտահայտությունները ի հայտ եկան 2020թ նոյեմբերի 9-ից հետո, երբ հայ ժողովուրդը ցասումի մեջ էր, և կուտակված էր դժգոհության մեծ պաշար: Այս դավաճանական թեզերի բարձրաձայնումը մահվան դատավճիռ կլիներ մինչև պատերազմը, բայց իշխանության հովանավորությամբ հանրային քննարկման (քննադատության, պարսավանքի) առարկա դարձավ նոյեմբերի 9-ից հետո, երբ Արցախը փաստացի հանձնվել էր թշնամուն, ինչը պետք է արդարացվեր «Արցախը երբեք մերը չի եղել» դավաճանական թեզով: Ով կուզեր հավատալ դրան, կհավատար, ով չէր հավատա, մի քանի վատ ստատուս կգրեր ու դրանով կսահմանափակվեր: Գուցե մի քանի օր երթերին ու ցույցերին մասնակցեր, բայց օվերտոնի պատուհանն արդեն բացված էր, իսկ տաբուն՝ կոտրված:

Զոհված զինվորներին և նրանց ծնողներին վարկաբեկելու գործընթացը սկիզբ առավ այն պահից, երբ նրանցից ամենաակտիվները սկսեցին անհաշտ պայքար մղել այս իշխանության դեմ` նրանց մեղադրելով իրենց որդիներին գիտակցված մահվան ուղարկելու համար:

Վարկաբեկման ալիքի ուժգնությունը կախված է ծնողների կողմից պայքարի աստիճանից. որքան սուր և կտրուկ են ծնողները, այնքան ինտենսիվ ու զազրելի են նրանց ուղղված որակումները:

Վարկաբեկումը սկսվեց «ծախված են», «նախկինները փող են տվել», «Քոչարյանը տուն է տվել» վիրավորական և ոչնչով չհիմնավորված մեղադրանքներից և հասավ մինչև զինվորների շիրմին ուղղված հայհոյանքին:

Մինչև «հեղափոխությունը» և կապիտուլյացիան իշխանության դեմ բողոքող զոհված զինվորների ծնողների հասցեին ոչ ոք չէր համարձակվի նման արտահայտություններ անել` գիտակցելով, որ դրա համար ֆիզիկական շատ ծանր հետևանքներ կլինեն: Հիմա անում են, օտար երկրի թրիքի տակ ծվարած հայհոյում են, քանի որ գիտեն՝ «նոր Հայաստանում բռնությունն արգելված է», և շքամուտքում բիտայով գլուխները չեն կոտրի, իսկ իշխանությունը կպաշտպանի իրենց «բռնության բացառման» կոնցեպտի շրջանակներում:

Կոնկրետ ես չեմ հավատում «հեռախոսս գողացել են», կամ «էջս կոտրել են» կապիկությանը, ավելի քան վստահ եմ, որ իրենք են կանանց ու զինվորների շիրիմները հայհոյել, ուղղակի վախկոտ, ստախոս ու նենգ արարածներ են:

Զգույշ եղեք իշխանության հովանավորությամբ ամեն օր բացվող օվետրոնի պատուհաններից, որտեղից շատ խնամքով կոտրում են մեր ազգի ողնաշարն ու թունավորում բարոյական ու արժեքային հենքը` մեզ վերածելով անգիտակից, անարժեք ու անսկզբունք բիոզանգվածի:

Արթուր Ղազինյան

Դիտվել է՝ 2972

Մեկնաբանություններ