Աղոթարան
02.06.2023 | 00:00
Նայեմ Խորքդ ու հեկեկամ զուր
պարպված օրվաս համար.
Լսեմ Ձայնդ ու զարմանամ, թե Լույսն
անհուն ինչքան մոտ է.
Խոսեմ հետդ` ուրախանամ, որ Դու
կրկին ինձ սիրում ես`
Բռնած ձեռս համբերում ես,
թե երբ որդիդ նյութը թողած`
Կդառնա Քեզ` սիրտը կքած:
Մեկնաբանություններ