Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Սուրբ Գայանյանց կույսերի տոնը

Սուրբ Գայանյանց կույսերի տոնը
06.06.2023 | 16:44

Հայ առաքելական եկեղեցին Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց նշում է Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները` երկուշաբթի և երեքշաբթի օրերին:

Պատահական չէ, որ մեր եկեղեցու հայրերը այս կույսերի հիշատակի տոները կարգել են Հոգեգալստյան տոնից անմիջապես հետո. Եթե Հոգեգալուստով դրվեց Քրիստոսի Ընդհանրական Եկեղեցու սկիզբը, ապա Սբ. Հռիփսիմյան ու Գայանյան կույսերի նահատակությունը և ապա Սբ. Գրիգոր Լուսավորչի՝ Վիրապից ելքը նախապատրաստեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ծնունդը:

Սբ. Գրիգոր Լուսավորիչը, նահատակ կույսերի հիշատակը տոնելիս, մի քարոզ է ասում, որն այսօր էլ, Հայոց ժամագրքի մի միավորը լինելով, Սբ. Հռիփսիմյանց ու Սբ. Գայանյանց տոներին երգվում է եկեղեցում.

-Աստված մեծ, հզոր և փառավորյալ,

Սուրբերին լուսավորող և նրանց մեջ բնակվող,

Սուրբ Հռիփսիմյանց չարչարանքը բարեխոս ունենք Քո առաջ:

Աղաչում ենք՝ լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր:

Մաքրագործեցին իրենց անձերը

Որպես տաճար Քո սուրբ անվան՝

Իրենց միտքն ու խորհուրդները մաքրելով

Քո սուրբ երկյուղով,

Եվ երկնային հոգեղեն հրեշտակներին դասակից եղան:

Աղաչում ենք՝ լսի՛ր, Տե՛ր, և ողորմի՛ր…

Ս. Գայանեի և նրա երկու ընկերուհիների նահատակման վայրում է գտնվում Ս. Գայանե վանքը: Այնտեղ, ըստ Ագաթանգեղոսի, 301-ին Գրիգոր Ա Լուսավորչի նախաձեռնությամբ և նրա գցած հիմքերի վրա Տրդատ Գ Մեծը, նրա քույր Խոսրովիդուխտը և Աշխեն թագուհին վկայարան են կառուցել:

395-ին Սահակ Ա Պարթևը վերակառուցել է Ս. Գայանեի վկայարանը:

630-ին Եզր Ա Փառաժնակերտցին քանդել է վկայարանը և տեղում սրբատաշ տուֆով կառուցել այսօր կանգուն Ս. Գայանե եկեղեցին, վանական միաբանություն հաստատել: Ս. Գայանե եկեղեցին ներդաշնակ համաչափություններով, քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, որի Ավագ խորանի տակ գտնվում է սրբուհու` հարավ-արևելյան ավանդատնից մուտքով թաղածածկ դամբարանը:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4788

Մեկնաբանություններ