Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթարան

Աղոթարան
16.11.2012 | 11:15

Լվա գենս, Տերս, մաքրիր
սերունդս այս անեծքից,
Օգնիր ազատվենք
այս հանգույցից,
Որովհետև Դու Մեծ Աստված ես
Եվ մատդ հենց այնպես չես դրել վերքի վրա.
Կանգնեցրու ողջ տոհմը`
երկինք գնացածներին, երկրում եղողներին`
Ազատագրումը ձեռք բերելու, ընդունելու
համար շարժիր բոլորին
ՈՒ կամք տուր` այս մեծ
պայքարում հաղթելու համար,
Մեր ամենակարող Տեր։

Դիտվել է՝ 1398

Մեկնաբանություններ