14.04.2014|
16:07
Իշխանությունը հասկանալով, որ չի կարողանում հրաշալի քառյակին մասնատել, վարչապետ է նշանակել Հովիկ Աբրահամյանին` դրանով փորձելով կապել ԲՀԿ-ի ոտքերն ու ձեռքերը: Նման մեկնաբանություն է տվել «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը`Հովիկ Աբրահամյանի նշանակմանը: Մարտիրոսյանն, անշուշտ, նկատի է ունեցել Աբրահամյան-Ծառուկյան խնամիական կապը: Հայտնի է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն ինքն էլ դեմ չէր յուր խնամուն վարչապետի աթոռին տեսնելուն, ավելին` կողմ էր: