Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթարան

Աղոթարան
07.05.2013 | 00:16

Մի՛ հապաղիր ողորմել ինձ, Տե՛ր։
Առանց Քո ազդման բարին երբե՛ք
չի գործում իմ մեջ, և սերմանվածը
չի բուսնում հոգուս անդաստանում,
քանզի իմ մեջ գցված Քո խոսքի սերմը
քաղեց չար թշնամին,
և բուսածը չորացավ տապից, իսկ մյուսը
փշերի մեջ ընկնելով խեղդվեց ու չորացավ։
Տե՛ր, լծիր աչքերս,
ինչպես մշակն ամոլին, որ
անդադար արտասվագոչ պաղատեմ Քեզ
արժանի լինել ողորմությանդ։
Ամեն։

Դիտվել է՝ 1160

Մեկնաբանություններ