ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Աղոթարան

Աղոթարան
28.11.2017 | 00:11

Այդ երեկոյ ձիւնը կþիջնէր համատարած: Կþիջնէր խաղաղութեան մը պէս, եւ մեր տան մէջ կոչունք կար:
Կոչնականները կþերգէին, կը պարէին: Գինի կար կիներու ժպիտներուն, աչքերուն մէջ ու կիթառի լարերուն վրայ: Կիները կը պարէին շնորհալի ու յանգաւոր, որ մարմնինն էր ու բնութեանը: Անոնց մարմնին ծիծաղը նման էր պտղատու ծառերուն, որոնք կը պտկին աւիշի թացութիւնով, ծաղկումի և պտղաբերութեան համար:


Երգերուն ու պարերուն հետ իմ մարմնիս մէջ ալ բացուած էր համանուագ մը, երբ իմացայ, որ մէկը երեք անգամ տան դուռը թակեց: Երբ բացի դուռը, տեսայ մուրացիկի կերպարանքով մէկը քուրջերուն մէջ կը դողար ցուրտէն ու դողան ձայնով ապաստարան կը խնդրէր:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 1855

Մեկնաբանություններ