Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Աղոթարան

Աղոթարան
13.07.2018 | 00:02

Ճանապարհի համար


Առաջնո՛րդ կյանքի, ճանապա՛րհ ճշմարտության, Տե՛ր մեր Հիսուս Քրիստոս, որ առաջնորդեցիր Հովսեփին Եգիպտոս, իսրայելցիներին՝ Կարմիր ծովի միջով, Մովսեսին՝ դեպի Սինա լեռը, (Իսրայելի) ժողովրդին՝ ավետյաց երկիր և Կղեովպասենց ուղեկցեցիր Էմմաուս, աղաչում եմ Քեզ, Տե՛ր, առաջնորդի՛ր նաև ինձ և իմ եղբայրներին՝ խաղաղությամբ գնալու առաջիկա ընթացքը, փրկի՛ր երևելի և աներևույթ թշնամուց և բարի՛ առաջնորդիր նպատակավայրը հասնելու համար: Քանզի Դու՛ ես մեր ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը, և Քեզ փա՜ռք և երկրպագությու՜ն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:

Դիտվել է՝ 1924

Մեկնաբանություններ