Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դա կլինի առաջին դեպքը, երբ շորթող ծրագրի գրոհի հետևանքով վաստակում է տուժող կողմը

Դա կլինի առաջին դեպքը, երբ շորթող ծրագրի գրոհի հետևանքով վաստակում է տուժող կողմը
23.07.2018 | 16:31

Օրերս կայացել են առաջին ծածկագրող-շորթող ծրագրերից մեկի՝ Coinvault-ի ստեղծողների դատական գործի առաջին լսումները։ Այս մասին տեղեկացնում է «Կասպերսկի Լաբորատորիայի» Հայաստանի ներկայացուցչությունը, նշելով, որ 2015-ին Նիդերլանդների կիբեռոստիկանությանն օգնել են ձերբակալել դրա ստեղծողներին։ «Կասպերսկի Լաբորատորիայի» փորձագետներին հաջողվել է հասնել ելքային կոդին և այնտեղ գտնել կառչելու տեղ՝ հոլանդերենով մի քանի մեկնաբանություններ, որը և արդյունքում օգնել է բռնել հանցագործներին։ Հոլանդերենն այնքան էլ տարածված չէ վիրուս գրողների շրջանում, այդ պատճառով էլ մեծ վստահությամբ կարելի էր ենթադրել, որ վնասաբեր ծրագիրը «ծնունդով» Նիդերլանդներից է։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն տեղեկատվությունը փոխանցել է հոլանդացի կիբեռոստիկաններին, և մի քանի ամիս անց նրանք կարողացել են հաշվետու լինել արշավի կազմակերպիչների հաջող ձերբակալության մասին։ Ոստիկանության հետ համագործակցության շնորհիվ «Կասպերսկի Լաբորատորիային» նաև հաջողվել է ստանալ կառավարող սերվերում գտնվող բանալի կոդերը և մշակել տվյալների ապածածկագրման ծրագիրը։


Ոստիկանությունը մոտ 1300 հայտարարություն է հավաքել շորթող ծրագրի զոհերից։ Որոշ տուժածներ եկել են դատարան, որպեսզի անձնապես հատուցում պահանջեն։ Օրինակ՝ նրանցից մեկը ծածկագրող ծրագրի պատճառով չի կարողացել արձակուրդ գնալ։ Տուժողը վնասը գնահատել է 5 հազար եվրո, որով, նրա խոսքով, նա այնուամենայնիվ կկարողանար մեկնել հանգստի։


Եվս մեկ զոհ պահանջել է վերադարձնել փրկագինն այնպես, ինչպես այնվճարվել էր՝ բիտկոյններով։ Անցած ժամանակում կրիպտոարժույթի փոխարժեքն աճել է գրեթե 30 անգամ. այնպես որ, եթե դատարանը բավարարի միջնորդությունը, դա կլինի առաջին դեպքը, երբ շորթող ծրագրի գրոհի հետևանքով վաստակել է տուժող կողմը։
«Կասպերսկի Լաբորատորիայի» տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը խորհուրդ է տալիս ծածկագրող ծրագրերից պաշտպանվելու համար ձեռնարկել հետևյալը. չսեղմել կասկածելի հղումները և չբացել նամակներում ներդրված կասկածելի ֆայլերը, կանոնավոր կերպով ստեղծել ֆայլերի պահեստային կրկնօրինակներ, օգտագործել հուսալի պաշտպանական լուծում։

Դիտվել է՝ 3454

Մեկնաբանություններ