Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ռոուզ Գոտեմյուլեր. Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը

Ռոուզ Գոտեմյուլեր. Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը
20.09.2018 | 13:37

ՆԱՏՕ-ն կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Բաքվում լրագրողներին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոտեմյուլերը: «Մենք հանդես ենք գալիս բոլոր հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին: Եվ աջակցում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհների որոնման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի ջանքերին»,- նշել է Գոտեմյուլերը:

Դիտվել է՝ 570

Մեկնաբանություններ