Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու լուրը

Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել Գարեգին Բ-ի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռը ինքնակամ թողնելու լուրը
20.09.2018 | 13:40

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը կեղծ է որակել մամուլում շրջանառվող լուրը, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և ՀՀ նոր իշխանությունների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Վեհափառ Հայրապետը ինքն է թողնելու աթոռը՝ առողջական խնդիրներ ունենալու հիմքով: Վահրամ քահանա Մելիքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել. «Երբ տուրք է տրվում կեղծ լուրերին: Անհրաժեշտ ենք համարում փաստել, որ Երրորդ Հանրապետության 27-ամյա պատմության ընթացքում առանց բացառության բոլոր կառավարությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և, մասնավորապես Վեհափառ Հայրապետների նկատմամբ դրսեւորել են պատշաճ հարգանք եւ գնահատել են Հայոց Եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանձնահատուկ դերը մեր պետականության զարգացման, ազգային միասնության ու համերաշխության պահպանման գործում»:

Դիտվել է՝ 526

Մեկնաբանություններ