Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Եթե չներել, ապա` ինքներս մեզ, եթե դատել` մեր անձը

Եթե չներել, ապա` ինքներս մեզ, եթե դատել` մեր անձը
25.09.2018 | 00:09

Տիրոջ առջև պիղծ է երկու տեսակի չափը, և խարդախ կշեռքը մերժելի է նրա համար:
(Առ. 20; 23)։

«Թե՛ մեծ, թե՛ փոքր ծուռ կշեռքը և թե՛ երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջև. պիտի խափանվեն թե՛ դրանք և թե՛ դրանք գործադրողները. այդպես էլ պիտի խափանվի իր կյանքի մեջ նույն կերպ վարվող մարդը» (Առ. 20;10):


Ակնհայտ է, որ խոսքը ոչ միայն առևտրականներին է վերաբերում, այլև միջանձնային հարաբերություններին: Ծուռ կշեռքը կամ, ժողովրդական լեզվով ասած, «ջոկողությունը», պիղծ է Տիրոջ առաջ: Մարդկանց, ում համար մեռավ Քրիստոս, սիրելիների ու ատելիների բաժանելը պիղծ է ու գարշելի, որովհետև Աստված երբեք չատեց մարդուն, այլ ատեց մեղքը: Իսկ մեղքեր բոլորս ունենք, ուրեմն բոլորս էլ արժանի ենք աստվածային ատելության ու բարկության: Ավելին, դեռ հայտնի էլ չէ, թե ում որոշակի մեղքը ինչ որոշակի հետևանքներ է ունեցել այլ մարդկանց վրա: Այդ պատճառով էլ Տերը հորդորում է մեզ չդատել, այլ նախ սեփական անձը քննել: «Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, մի՛ դատապարտեք, և չպիտի դատապարտվեք, ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք Աստծուց, տվե՛ք, և պիտի տրվի ձեզ. ձեր գոգը պիտի լցնեն առա՛տ չափով՝ թաթաղուն, շարժուն, զեղուն. այն չափով, որով չափում եք, նո՛ւյն չափով պիտի չափվի ձեզ համար» (Ղուկ. 6;37-38): Երբ չափում ենք աշխարհի անիրավ կշեռքով, շատ հաճախ մարդկանցից ո՛չ դատվում ենք, ո՛չ դատապարտվում, որովհետև աշխարհի ու մարդկանց չափ ու կշիռն ենք գործածում, սակայն դատվում ենք Աստծուց: Մենք շատ ենք սիրում մեր անձը և նրա համար փափագում ենք ամենայն բարիք, բայց որոշում ենք, որ մեզ պես մեկ ուրիշը արժանի է վատթարագույնին: Աստծո արդարադատությունը այլ բան է պահանջում. «Կշռաքարի արդարությունը Տիրոջից է, արդար նժարներ են Նրա գործերը» (Առ.16;11): Աստվածային իմաստությունը պահանջում է նախ սկսել մեզնից, նախքան պահանջելը տալ առատաձեռնորեն, ներել անհիշաչարորեն, եթե չներել, ապա` ինքներս մեզ, եթե դատել` մեր անձը, իսկ մերձավորին չդատել ու չդատապարտել: Իսկ մենք ասում ենք. «Ինչու՞ մենք, թող նա սկսի, թող նա օրինակ ծառայի»: «Ինչու՞ քո եղբոր աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նշմարում: Կամ՝ ինչպե՞ս կարող ես եղբորդ ասել՝ եղբա՛յր, թող որ քո աչքից այդ շյուղը հանեմ, իսկ դու քո աչքի միջի գերանը չես տեսնում: Կեղծավո՛ր, նախ քո աչքից գերանը հանի՛ր և ապա լավ կտեսնես՝ քո եղբոր աչքից շյուղը հանելու համար» (Ղուկ. 6; 41-42): Իրականում մեզ նմանի աչքի միջի շյուղը մեր իսկ աչքի գերանի արտացոլանքն է, ուրիշ ոչինչ: Քանի որ մենք այլոց աչքերի մեջ շյուղ կամ գերան կարող ենք նկատել միայն այդ աչքերի մեջ նայելով, սակայն հենց այդ ժամանակ էլ դրանցում նկատում ենք մեր աչքի գերանի` շյուղ հիշեցնող արտացոլանքը: Միշտ էլ հաճելի է այլոց հանդիմանելը, խրատելը, ուսուցանելը, սակայն ճիշտ է սկսել սեփական անձից: «Այն ժամանակ Պետրոսը մոտեցավ նրան ու ասաց. «Տե՛ր, քանի՞ անգամ, եթե եղբայրս իմ դեմ մեղանչի, պետք է ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ»: Հիսուս նրան ասաց. «Քեզ չեմ ասում, թե՝ մինչև յոթն անգամ, այլ՝ մինչև յոթանասուն անգամ յոթը» (Մատթ. 18;21):


Տերը ներելու գործառույթը հանում է իրավունքի դաշտից և դնում է պարտավորության դաշտում. եթե ներելը մեր իրավունքն է, ինչպես կարծում էին հրեական միջավայրում, ապա մենք ենք որոշում ներելու առավելագույն շեմը, իսկ եթե մեր պարտավորությունն է, ինչպես բացահայտեց Տերը, ապա չկա սահմանված չափ, կա միայն աստվածակերպ մարդու անսահման ողորմությունը: «Վա՜յ նրանց, որոնք չարը բարի կանվանեն և բարին՝ չար, որոնք լույսը խավար կհամարեն և խավարը՝ լույս, որոնք դառնը քաղցր կհամարեն և քաղցրը՝ դառն: Վա՜յ նրանց, որոնք իրենք իրենց իմաստունի տեղ կդնեն, իրենք իրենց աչքին խորագետ կերևան» (Ես. 5;20,21)։ Վայ նրանց, ովքեր իրենց ունայն անձը համարում են բարի և ամենայն բարիքի աղբյուր, իրենց խավար էությունը համարում են լուսակիր, իրենց դառն վարքն ու բարքը համարում են քաղցր և ընդունելի և իրենք իրենց համար չափանիշ են: «Արդարև, չենք համարձակվում մենք մեզ համեմատել և հավասարեցնել ոմանց, որոնք գովաբանում են իրենք իրենց, բայց չեն հասկանում, որ իրենցով են չափում իրենք իրենց և իրենցով են համեմատում իրենց: Իսկ մենք պարծենում ենք ոչ թե չափից դուրս, այլ՝ ըստ չափի այն կանոնի, որը Աստված մեզ բաժանեց, որպեսզի հասնենք մինչև ձեզ: Եվ մենք առաջ չենք գցում մեզ, որպես թե ձեզ մոտ հասած չլինեինք, քանզի Քրիստոսի Ավետարանով մենք առաջինը հասանք ձեզ մոտ: Եվ սահմանված չափից դուրս չենք պարծենում ուրիշի աշխատանքով, այլ հույս ունենք, որ ձեր հավատի աճումով, ըստ մեր գործի չափի, առավել կմեծանանք ձեզնով՝ ձեզնից այն կողմ էլ ավետարանելու համար՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով. բայց ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա. քանի որ ոչ թե նա է ընտրյալը, ով ինքն իրեն է գովաբանում, այլ նա, ում Տերն է գովում» (Բ Կորնթ. 10;12-18):


Այնինչ մենք տարբեր կշռաքարեր ենք գործածում մեր անձին սիրելի և ատելի մարդկանց համար, սեփական անձի և մեկ ուրիշի համար: Քրիստոս եկավ և ամեն բան նոր դարձրեց, բայց մերօրյա քրիստոնյաների մոտ ամեն բան դեռ հին է: «Եթե միայն ձեզ սիրողներին սիրեք, ձեր վարձն ի՞նչ է, և եթե միայն ձեր բարեկամներին ողջունեք, ի՞նչ ավել բան եք անում, քանի որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնն են անում: Արդ կատարյալ եղեք դուք, ինչպես և ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ 5;46-48):


Ծուռ կշեռք գործածողը իր խղճի դեմ է գործում, բայց ավելի սարսափելի է, եթե դա սովորություն է և կենսակերպ: Այդպիսի մարդն արդեն չի էլ գիտակցում, որ անարդար է վարվում:
Մենք մեզ շատ ծանրակշիռ չհամարենք. առանց աստվածային շնորհների մենք անարժեք ենք, իսկ ուրիշին քամահրելով և արժեզրկելով ինքներս չենք արժևորվի:

Երեցկին
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ