ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Ալվերդցիներին կառավարությունը հուսադրել է

Ալվերդցիներին կառավարությունը հուսադրել է
19.10.2018 | 23:31

Այսօր առավոտվանից մինչև երեկո Ալավերդիի բնակիչները փակել էին Մ6 միջպետական ավտոմայրուղին ու Երևան-Թբիլիսի երկաթգիծը: Նրանք կառավարությունից պահանջում են այնպիսի պայմաններ ապահովել «Էյ-Սի-Փի» ընկերությանը պատկանող պղնձաձուլարանի համար, որպեսզի այն շարունակի աշխատել: Նշենք, որ այժմ այդ գործարանում աշխատում է մոտ 700 մարդ, իսկ դրա փակումը տեղացիների համար բառիս լայն իմաստով օրվա հացից զրկվել է նշանակում:


Խնդիրը կառավարության ուշադրության կենտրոնում է, օրերս էլ տեղի է ունեցել «Վալլեքս» ընկերությունների խմբի ղեկավար Վալերի Մեջլումյանի և փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հանդիպումը, ինչի արդյունքը սակայն սոսկ հետագա հանդիպումների մասին պայմանավորվածություններն են եղել: Այսինքն՝ որևէ գործնական առաջարկ, քննարկում, կառուցական վերլուծություն չի եղել, ինչից հետո էլ ալավերդցիները դիմել են ճանապարհ փակելով հարցի մասին բարձրաձայնելու մեթոդին:
Երեկոյան արդեն ցուցարարների հետ կապ էր հաստատել Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն ու պատրաստակամություն հայտնել հանդիպել բողոքավորների հետ: 12 հոգուց բաղկացած խումբը եկել, հանդիպել է Սիսեռյանին:


«Բավակնին կառուցողական հանդիպում էր, Սիսեռյանը մեծ հույսեր տվեց մեզ: Ասում են՝ շատ լավ կլինի»,- «Իրատեսի»-ին ասաց այդ հանդիպմանը ներկա եղած ձուլարանի աշխատակիցներից մեկը:


Նա նաև հավելեց, որ մինչև երկուշաբթի այլևս ոչինչ չեն ձեռնարկի, կսպասեն Մեջլումյան-Ավինյան հերթական հանդիպմանը, կտեսնեն՝ ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, ինչից հետո նոր քայլեր կձեռնարկեն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ