Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այսօր համաներմամբ ազատ է արձակվել 81 անձ

Այսօր համաներմամբ ազատ է արձակվել 81 անձ
06.11.2018 | 20:26

2018-ի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 6-ին ժամը 15:30-ի դրությամբ ազատ է արձակվել 81 անձ.


«Նուբարաշեն» ՔԿՀ – 1
«Վարդաշեն» ՔԿՀ – 9
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ – 5
«Աբովյան» ՔԿՀ – 5
«Սևան» ՔԿՀ – 40
«Կոշ» ՔԿՀ – 10
«Արմավիր» ՔԿՀ – 11:

Դիտվել է՝ 1715

Մեկնաբանություններ