Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էմիլ Կարատը՝ Մարիամ Մերաբովայի համերգի, անակնկալների ու Հայաստանում աշխատանքի մասին

Էմիլ Կարատը՝ Մարիամ Մերաբովայի համերգի, անակնկալների ու Հայաստանում աշխատանքի մասին
14.11.2018 | 12:19

-Առաջին հերթին, եկեք անդրադառնանք Մարիամ Մերաբովայի հայաստանյան համերգին: Տեղյակ ենք, որ սա սիրված երգչուհու առաջին այցը չէ Հայաստան: Ինչո՞վ է յուրահատուկ լինելու այս համերգը:

-Եթե խոսում ենք Մարիամի և նոյեմբերի 29-ի համերգի մասին, ապա ես առաջին հերթին պետք է ասեմ, որ միշտ իմացել եմ ու ասել եմ Մարիամին այն մասին, որ նա ունի մեծ երկացանկ ներկայացնելու հնարավորություն: Նա հիանալի կատարում է սովետական էստրադային երգերն ու լիրիկական, դրամատիկ ստեղծագործությունները, բալլադները: Կատարում է դրանք ուրույն, իրեն բնորոշ ձևով: Բայց նա շարունակում էր նվաճել ջազային կատարողական արվեստի բարձունքները: Այդ ժամանակ երգչուհու ստեղծագործական կյանքում հայտնվեցին այնպիսի վոկալ ու հեռուստատեսային նախագծեր, ինչպիսիք են «Голос»-ը, «Три аккорда»-ն և այլք: Երգչուհու կյանքը թելադրեց, որ նա պետք է ներկայացնի վառ և նոր երկացանկային ներկապնակ, որը դարձավ «Երջանկության 100 ժամ» ծրագրի հիմք: Ծրագրի պրեմիերան տեղի ունեցավ Մոսկվայի Միությունների տանը: Ես մշտապես ցանկացել եմ, որ Երևանում ունկնդրեն հենց այդպիսի Մերաբովայի: Կարծում եմ, որ ջազ երաժշտության և Մերաբովայի երկրպագուներն անտարբեր չեն մնա և կբացահայտեն բոլորովին այլ Մարիամի:
-Որքա՞ն ժամանակ է՝ ճանաչում եք Մարիամին և ինչպե՞ս սկսեցիք համագործակցությունը:
-Մեր ծանոթությունն, ընկերությունն ու համագործակցությունը սկսվեցին 1995-ին: Արդեն 23 տարի ճանաչում ենք իրար: Մեր ընկերությունը հսկայական պատմություն ունի է, լի լիարժեք փոխըմբռնումով: Ուրախ եմ, որ ես և իմ ընկերները կազմակերպում ենք նրա համերգները մեր հայրենիքում:
-Տեղյակ եմ, որ տարբեր ձևաչափերի միջոցառումներ եք կազմակերպում տարբեր երկրներում: Հե՞շտ է արդյոք աշխատել Հայաստանում: Եվ արդյոք Ձեզ դո՞ւր է գալիս այստեղ աշխատելը:
-Միանշանակ պատասխան չունեմ: Նախագծերն ավարտվում են և տարիներ շարունակ մնում են միայն հաճելի զգացողությունները: Պետք է ասեմ, որ Երևանում ամեն ինչ ուրույն կերպ է: Դժվարություններ կան ամենուր: Երևանում դրանք սպեցիֆիկ են, քանի որ, օրինակ, Հայաստանում չկան համերգային ռեժիսորներ:
-Որքա՞ն համերգային ծրագրեր եք հասցրել իրականացնել Ձեր գործունեության ամբողջ ընթացքում: Դրանցից քանի՞սն եք իրականացրել Հայաստանում:
-Իհարկե, չեմ հաշվել, բայց երևի մոտ 300: Հայաստանում այդքան էլ շատ չեն եղել հանդիսատեսի համար նախատեսված բաց ծրագրերը: Բաց նախագծերից կարող եմ առանձնացնել 2013-ի Երևանյան երաժշտական շաբաթ փառատոնը, 2015-ի Մերաբովայի համերգային շրջագայությունը, Էռնա Յուզբաշյանի հոբելյանական շրջագայությունը: Մասնակցել եմ նաև Նարգիզի համերգի և «Սառույցի արքաները. Fashion on ice» նախագծի իրականացման աշխատանքներին:
-Ի դեպ, Երևանյան երաժշտական շաբաթ փառատոնի մասին: Նպատակ կա՞ այն ևս մեկ անգամ անցկացնել:
-Փառատոնի գաղափարն ու ձևաչափը շատ հաջողված և խոստումնալից էին: Բայց մոտակա ժամանակներս այն իրականացնելու նպատակ չկա: Կարծում եմ, որ Երևանում բազում միջոցառումներ են անցկացվում, և հանդիսատեսը չի աղքատանա, եթե այն չկրկնենք:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3039

Մեկնաբանություններ