Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱԺ-ն վերսկսել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը

ԱԺ-ն վերսկսել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը
21.11.2018 | 14:51

ԱԺ-ն վերսկսել է «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը: ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց նախագծի վերջնական տարբերակը և անդրադարձավ միայն հարցի փոփոխություններին: Ըստ նրա՝ ԱԺ պատգամավորների 146 առաջարկ են ստացել, որից ֆինանսական գնահատական պարունակել են 105-ը, գումարային առումով կազմել է 10,4 մլրդ դրամ:


«Ընդամենը 56 հարց վերաբերել է տնտեսության ճյուղերին և 7 մլրդ դրամ է կազմել: 33 հարց համայնքների ծրագրերին է վերաբերել, 1, 5 մլրդ դրամ է ֆինանսական գնահատականը եղել, իսկ 16 հարց սոցիալ-մշակութային և գիտության ոլորտին է վերաբերել, 1,8 մլրդ դրամ է կազմել գումարային հաշվարկը»,-ասաց նա:
Ծախսային մասը 1 տրիլիոն 642,2 դրամից դարձել է 1 տրիլիոն 648 մլրդ դրամ կամ փոփոխությունը կազմել է 5, 9 մլրդ դրամ: 2019 թ. ակնկալվում է ունենալ 1 տրիլիոն 490.6 մլրդ դրամ եկամուտների, 1 տրիլիոն 648 մլրդ դրամի ծախսերի ցուցանիշների մակարդակ: Նախագծով դեֆիցիտը ծրագրվել է 156.6 մլրդ դրամ: 2019-ին կանխատեսվում է ՀՆԱ-ի 4.9 տոկոս իրական աճ, 2019-ին մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը կկազմի 4604 դոլար:

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ