«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թրամփը նախագահ լինելու պատճառով հսկայական կարողություն է կորցրել

Թրամփը նախագահ լինելու պատճառով հսկայական կարողություն է կորցրել
21.11.2018 | 14:52

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին տարիներին քաղաքականությամբ զբաղվելու պատճառով հսկայական կարողություն է կորցրել:
Նա բացատրել է, որ չի կարող միաժամանակ բիզնես վարել ու կատարել նախագահի պարտականությունները, հետևաբար՝ ստիպված է եղել գնալ մի ամբողջ կարողությունից հրաժարվելու զոհողությանը: «Նախագահությունն ինձ մի ամբողջ կարողություն արժեցավ, և ես դրան նորմալ եմ վերաբերվում, ես վաղուց գիտեի, որ այդպես է լինելու», - ասել է Թրամփը լրագրողների հետ զրույցում: Նա խոստացել է, որ օրերից մի օր կհայտնի իր կորցրած ահռելի կարողության չափը:
Թրամփն ավելի քան 30 տարի ընդգրկված է Forbes-ի վարկածով ամենահարուստ ամերիկացիների վարկանշային ցանկում: Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա հայտնել էր, որ իր կարողությունը գերազանցում է 10 մլրդ դոլարը:

Դիտվել է՝ 612

Մեկնաբանություններ