Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գազի սակագների բանակցություններն ընթացքի մեջ են

Գազի սակագների բանակցություններն ընթացքի մեջ են
21.11.2018 | 14:53

Գազի սակագնի վերաբերյալ բանակցություններն ընթացքում են` լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ «Որևիցե նոր բան այս փուլում չեմ կարող ասել։ Փոխվարչապետի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծված, աշխատանքներն ու բանակցություններն այս պահին ընթացքում են։ Աշխատանքային խումբը նայում է ինչպես ներմուծման սակագները, այնպես էլ՝ ներքին կառուցվածքային խնդիրները», - նշեց Գարեգին Բաղրամյանը։


Էլեկտրաէներգիայի սակագների մասին նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ապա այս փուլում Հանրային ծառայությունների հանձնաժողովը տարեկան ուսումնասիրություններն է իրականացնում. «Իսկ ատոմակայանի մասով կարող եմ ասել, որ տնօրենի հետ քննարկել ենք 2019 թվականի աշխատանքները, և հնարավոր է եղել կրճատել նորոգման կանգնելու տևողությունը»:

Դիտվել է՝ 629

Մեկնաբանություններ