Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ինտերպոլի նախագահ է ընտրվել Քիմ Յոնգ Յանը

Ինտերպոլի նախագահ է ընտրվել Քիմ Յոնգ Յանը
21.11.2018 | 14:53

Նոյեմբերի 21-ին քվեարկության արդյունքում Ինտերպոլի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Քիմ Յոնգ Յանը ընտրվել է կառույցի նախագահ`
տեղեկացրել է Ինտերպոլի պաշտոնական էջը Թվիթերում: Կառույցի նոր նախագահի ընտրության հարցն օրակարգում հայտնվեց, երբ նախորդ ղեկավարը՝ Մենգ Հոնգվեյը, կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու կասկածանքով ձերբակալվեց Չինաստանում, որտեղ նախկինում Հանրային անվտանգության փոխնախարար էր: Ինտերպոլի նոր ղեկավարի պաշտոնում Քիմ Յոնգ Յանից բացի առաջադրվել էր ռուսաստանցի 56-ամյա գեներալ Ալեքսանդր Պրոկոպչուկը, որ Ինտերպոլի ղեկավարի տեղակալն է։ Նրա թեկնածությունը կրքեր է բորբոքել. միջազգային հանրությունը՝ իրավապաշտպան կազմակերպություններ, քաղաքական գործիչներ, կոչ էին արել կանխել աշխարհի ամենաազդեցիկ միջազգային իրավապահ կառույցի ղեկավարի պաշտոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներից համարվող Պրոկոպչուկի հնարավոր ընտրությունը։

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ