ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանը բացում է դեկտեմբերի վեցին Հայաստանի նահանջի ճանապարհը

Արմեն Աշոտյան. Նիկոլ Փաշինյանը բացում է դեկտեմբերի վեցին Հայաստանի նահանջի ճանապարհը
21.11.2018 | 14:55

«Չմոռանանք ինչից է սկսվել կինոն, սերիալի հոգեբանությամբ չապրենք քաղաքականության մեջ: Ո՞րն է սերիալի հոգեբանությունը, որ երբ նոր սերիալ տեսնում ես, հները մոռանում ես: ՀԱՊԿ-ում Հայաստանի արկածները սերիալը սկսվել է Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ, ներքաղաքական շահով թելադրված Խաչատուրովի հանդեպ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀԱՊԿ հանդեպ ոչ պատշաճ ու ոչ հարգալից վերաբերմունքից: Օդից չի ընկել թեման»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:


Նա նշեց, որ այսօր այդ քաղաքականության հետևանքների դեմ պայքարում ենք ազգովին: «Ինչո՞ւ է հիմա պետք ֆռռացնել, որ ինքը մեր մաչոն է, հելնում պայքարում ա»,- հարցադրում արեց Աշոտյանը: Նրա տպավորությամբ Նիկոլ Փաշինյանը երեկվա հայտարարություններով արդեն բացում է դեկտեմբերի վեցին Հայաստանի նահանջի ճանապարհը: «Ասեց՝ դե էդ պաշտոնը երրորդական է, չորրորդական է, ինչո՞ւ այդպես ասաց»,- հարցադրում արեց նա:

Դիտվել է՝ 620

Մեկնաբանություններ