Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էլբակյան-Մկրտչյան սիամական զույգը ընթացիկ տարվա հունվարից ընկել է Նիկոլայ Ծատուրյանի հետևից

Էլբակյան-Մկրտչյան սիամական զույգը ընթացիկ տարվա հունվարից ընկել է Նիկոլայ Ծատուրյանի հետևից
21.12.2018 | 02:45

Տեղի՞ն է, թե՞ անտեղի, ազնի՞վ է, թե՞ անազնիվ, Սունդուկյանում տեղի ունեցած մի խումբ դերասանների ընդվզումը, որի պատճառով վիժեցվել է բեմադրվելիք նոր ներկայացումը: Խոսքը Լևոն Շանթի «Կայսրի» մասին է, որը հայ թատրոնում գրեթե չի խաղացվել: Պատմական անցքեր շոշափող գործը ռեժիսորական անդաստանում կամ չի հետաքրքրել, կամ էլ ռիսկի գործակիցն է գործել: Որոշ մասնագետների ասելով` «Կայսրը» հեշտերից չէ, բայց այնուամենայնիվ նախաձեռնողներ եղել են: Առաջիններից մեկը` Վահե Շահվերդյանը, տարիներ առաջ փորձել է Վանաձորի թատրոնում, ու ինչ-ինչ պատճառներով կիսատ է թողել: Ֆրունզիկ Մկրտչյանն էլ, ունենալով իր տարբերակը, չգիտես ինչու չի շարունակել, և առաջին անգամ «Կայսրը» հանդիսատեսի դատին է հանձնել Ալ. Գրիգորյանը Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում:


Ի վերջո, հայ հանդիսատեսի սպասված պահը թվում էր իրականանալի: Մայր թատրոնի գեղարվեստական խորհուրդը հավանության էր արժանացրել «ծանրաձողին» մոտենալու Նիկոլայ Ծատուրյանին: Հրավիրված բեմադրիչը, ի տարբերություն շատերի, որոնք սովորաբար իրենց հետ բերում են նախընտրած դերասաններ, ներմուծել է ընդամենը մեկի` կայսրուհի Թեոֆանոյի դերակատար Լիաննա Վարդանյանին, մնացած 99,99 % թատերախումբը ձևավորվել է տանտերերից թատրոնի ղեկավարության մասնակցությամբ, ու անմիջապես գործի անցնելով նշանակել փորձեր: Ցավոք, դրանք չեն կայացել` սկզբում 2-3, այնուհետև 4-5 դերակատարների չներկայանալու պատճառով: Սա մայր թատրոնի 96-ամյա պատմության ընթացքում անդրանիկ դեպքն է, որ դերասանների նույն պատճառաբանությամբ չեղարկվում է սպասված պիեսի բեմադրությունը: Հարկ չեմ համարում ժխտել կամ հերքել մեկնաբանություններն այն մասին, թե ով է ճիշտ, ով` սխալ, և ում մատն է խառը: Լավ իմանալով թատրոնի անցուդարձը, անձնակազմը, որում կա Մուտիտյան Մուտիտ մականունով մեկը, կարծեմ` Ալիկ կոչվող դերասան, որ եթե նա հրահանգավորված հայտնվում է մի տեղ, անպայման այլ հոտ է գալու:


Ինչպես թատրոնի պատերի ներսում, այնպես էլ դրսում խոսակցություններ են պտտվում, որ եթե կայանար բեմադրությունը, այն ունենալու էր ա՛յլ ձեռագիր, ա՛յլ գեղագիտություն և այլ դերասանական կազմ, որը, անշուշտ, շահեկանորեն տարբերվելու էր էլբակյանական «կլիշեից»: Գուցե: Մի բան, այնուամենայնիվ, փաստ է: Ներկայացման մեջ չընդգրկվածներն ու դերաբաշխումից հրաժարվածները միահամուռ՝ իրենց հոգսերն ու իրավացի պահանջ-առաջարկությունները իրար խառնած, ներկայացրել են թե՛ տնօրենին և թե՛ գեղ. ղեկավարին, իսկ արդյունքում… խաղից դուրս է մնացել Նիկոլայ Ծատուրյանը: Քննարկման ժամանակ դերասանները, որոնց այլևս երիտասարդների շարքին չես դասի, քանի որ ավագ սերնդի արժանի փոխարինողների շեմին են, իրենց վստահված տարբեր «տրամաչափի» դերերի մեկնաբանությամբ քանիցս հաստատել են ստեղծագործական հասուն աճ, բայց, չգիտես ինչու, մեխը թողած` մրճահարել են. «Եթե ոչ այսօր, ապա ե՞րբ ենք թատրոնի հաճելի բեռան տակ կքելու, ե՞րբ ենք հայտնվելու առաջին պլանում»: Մոտավորապես այսօրինակ պահանջը, անշուշտ, տեղին է: Շնորհաշատ Անդրանիկ Խաչատրյանի, Արաքսյա Մելիքյանի, Անդրանիկ Զաքարյանի, Դավիթ Գասպարյանի, Անի Պետրոսյանի, Նարեկ Հայկազյանի, Ծովինար Մարտիրոսյանի ու մյուսների հետ չհամաձայնել չես կարող: Բայց նրանցից ոմանք ինչու՞ են հենց այս պահին բարձրաձայնել` սեփական բուրդը խառնելով պետականին: Իսկ «ռուսաց թագավորը» հարգել, ըմբռնել է կատարվածը, գուցե և պլանավորված քայլը:
Տնօրեն Վարդան Մկրտչյանը ինչպես օրեր առաջ ցավով արձագանքել էր «Համազգային» թատրոնի իր գործընկերոջը` Վիգեն Չալդրանյանին, հավանաբար նույն կերպ ցավ է քաշել նաև այս խնդրով. «Այս պահին սիրտս կտոր-կտոր է լինում ստեղծված իրավիճակից, չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես կարելի է չուզենալով, չսիրելով կերտել իրեն բաժին հասած դերը»: Իհարկե նա բառացիորեն այսպես չի ասել, բայց… խոսել է: Երանի կտայի, եթե նա իրոք մտներ մարդու հոգեբանության մեջ, թեև ինքը «Համազգայինում» և կինոյում լավ էլ դերասանություն է արել:


Այդուհանդերձ, արդեն որերորդ անգամ գործատուին հորդորելու եմ, որ ճիգերի գործադրմամբ լավ հիշի աշխատանքային պայմանագրի 2.1.5 կետը, որում սպիտակի վրա սևով գրված է. «Դերասանին թույլ չի տրվում հրաժարվել մեծ կամ փոքր դերերից, ներմուծումներից»: Հումանիստ Նանսենի օրինակին հետևող երիտասարդ պաշտոնյան ու նրանից ոչ պակաս գեղղեկը, տասնյակի հասնող դերասաններից ոչ մեկին նկատողություն չեն տվել դերից հրաժարվելու համար, բայց ամիսներ առաջ քափ ու քրտինքի մեջ կորած, 22 տարվա դերասանուհի Անի Միքայելյանին հեռացրին հենց նույն պատրվակով: Բոլոր դեպքերում հարցերի հարցը մնում է նույնը, ինչի մասին «քցում-բռնում» են ինչպես թատրոնում, այնպես էլ դրսում: Մեկնաբանությունները քիչ չեն:


Տարբերակ առաջին: Տևական ժամանակ մամուլում և կայքերում հոլովում են թատրոնում տիրող իրավիճակը, Մկրտչյանի թեթև ձեռքով կոլեկտիվը տրոհել-իներտացնելը, հիմնազուրկ հրամաններով ոմանց աշխատանքից ազատելը… Եվ որպեսզի այլ խողովակներով տեղ հասցնեն, որ իբր թատրոնում այլևս չկա վախի մթնոլորտ, խոսքի և գործի կատարյալ ազատություն է, թևածողը սրտացավությունն է յուրաքանչյուրի նկատմամբ, գործի են դրել սև ձիու քայլը` դրանով իսկ փակել նոր բեմադրության կայացման հարցը: Եթե իմ շատ սիրելի դերասանների մղումը ազնիվ հենք ունի, իսկ ես դրան չեմ կասկածում, բայց և կշեռքի նույն նժարում չեմ տեսնում նրանց խնդիրներն ու կատարված իրողությունը: Ինչու՞ այդ մասին չեն բարձրաձայնել էլբակյանացած 4-5 տարիների ընթացքում, կարո՞ղ են վկայակոչել նման մի դեպք, ինչու՞ չեն առարկել ու իրենց խնդիրները հաջողությամբ պսակել այն դեպքում, երբ Ծատուրյանին զիջող և՛ ռեժիսորներ են հայտնվել, և՛ դրսից դերասաններ բերվել, այդ թվում և գլխավոր դերակատարներ, հետո էլ «մուտքագրել» հաստիքացուցակ` ուռճացումը հասցնելով 60-ի, որից 30-ի հասնող դերասաններին ենք մշտապես տեսնում բեմում:


Տարբերակ երկրորդ…
Տարբերակ երրորդ…
Տարբերակներից հաջորդն էլ գուցե գնում-խճճվում կամ էլ զուգահեռվում է «Համազգայինում» տիրող, մարդու սիրտը կտրատող իրավիճակի հետ, որտեղ ևս կան շերտեր ու ենթաշերտեր: Առանց բացելու մեկն ու մյուսը, ուղղակի ուղղենք սլաքը։
Հարգարժան պարոն Մկրտչյան, եթե սրտացավ եք և Ձեր նախկին աշխատավայրում Ձեզ պատրաստ են գրկաբաց ընդունելու, մանավանդ որ այնտեղ հրաշքներ եք գործել (թեև կա տնօրենի ժ/պ), գնացե՛ք, տեր կանգնեք որպես փրկիչ: Պատրաստ եք դրան: Իսկ եթե վաղը Ձեր և Էլբակյան Արմենի աշխատասենյակ մտնեն մի 7-8 սունդուկյանցիներ և առաջարկեն, որ հեռանալու եք, Դուք հանգիստ խղճով, գլուխներդ կախ լքելու՞ եք, թե՞ եկողների գլուխներն եք «ուտելու»: Ի դեպ, իր ցանկությունների իրականացման ճանապարհին տնօրենի հրահանգով գլխատեցին… բակի թթենին, իսկ այսօր գնացին կացինը սրեն, որ ընկուզենին էլ կտրեն: Վիժեցման առիթով գեղղեկավարի խորհուրդը ոչ պակաս սահմռկեցուցիչ է եղել. «Կոլյա ջան, բա ինչ անենք, եթե հրաժարվում են: Գնա մեր ստուդիայի սովորողներից հավաքագրի, բեմադրությունդ արա»:


Սա էլ մոռանանք և ներենք ըմբռնումով: Բայց ի՞նչ անուն տալ... Մեղմ ասած, խայտառակությունն այն է (ոմանց համար դա է սովորական, ինտրիգը` կենսակերպ), որ Էլբակյան-Մկրտչյան սիամական զույգը ընթացիկ տարվա հունվարից ընկել է Նիկոլայ Ծատուրյանի հետևից և առաջարկել 2 գործ ներկայացնել մայր թատրոնում բեմադրելու համար: Վերջինիս երկար ժամանակ մերժել է, բայց… Գեղխորհուրդը, այսինքն այս երկուսը, ընտրել են հենց «Կայսրը», օգնել ուղղորդելու դերակատարների հարցում, իսկ ամիսների ընթացքում բեմադրիչը հավուր պատշաճի նախապատրաստական աշխատանքները հասցրել է իր կետին` թատրոնի գլխավոր նկարչի մասնակցությամբ: Եվ ի՞նչ է ստացվում. Սունդուկյանի տերերը նախատեսում, խնդրում, հրավիրում են Ծատուրյանին, իսկ մյուս կողմում… «դասական» վիժեցնում: Ինչու՞: ՈՒ՞մ համար կարող է դա փրկօղակ համարվել: Չի բացառվում, չէ՞, որ հակառակը տեղի ունենա:


Վահե ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 5516

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ