Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աղոթարան

Աղոթարան
29.01.2019 | 00:51

Աղաչում եմ, Տե՛ր Հիսուս, և ընկնում Քո սուրբ Խաչի առջև. նրա բարեխոսությամբ ընդունիր աղաչանքներս, կատարիր խնդրվածքներս և նրանով զորացրու ինձ իմ կոչման մեջ, որի համար կանչվեցի, ու Քո պատվիրաններում, որոնք սովորեցի: Տուր ինձ նրանով զորություն և ժուժկալություն, զգաստություն, առողջություն և պահպանություն իմ անձին օր ու գիշեր և ամեն ժամ` ննջելիս ու արթնանալիս, ընթանալիս և կանգ առնելիս, գործերում ու տքնություններում, աղոթքի և պահքի մեջ, նաև Քո կամքը կատարելիս:


Այն թող ամուր բերդ լինի ինձ և հզոր աշտարակ` թշնամու առաջ: Զարդարիր ինձ սրանով՝ իբրև հոգեղեն զարդով և իմանալի լույսով:
Եվ Գաբրիելի ահեղ բարբառի օրը՝ սուրբ Խաչդ երևալիս, լուսավորիր խավարած հոգիս` լույսով բարձրանալու անմահ Փեսայիդ ընդառաջ՝ խառնվելու հայրապետների երամներին, մարտիրոսների դասերին և հրեշտակների գնդերին:


ՍՈՒՐԲ ԵՓՐԵՄ ԱՍՈՐԻ

Դիտվել է՝ 866

Մեկնաբանություններ