Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Այսօր ՀՀ 24 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում

Այսօր ՀՀ 24 համայնքում ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
17.02.2019 | 14:49

Այսօր 24 համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում: 14 համայնքում ընտրությունները հերթական են, 10-ում՝ արտահերթ: Ընտրատեղամասերը առավոտյան ժամը 8-ին բացվել են։ Համայնքներից 20-ում կայանալու են համայնքի ղեկավարի, 4 համայնքում` ավագանու անդամի ընտրություններ: Որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 74 քաղաքացիներից 9-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:


Ավագանու անդամի գրանցված 62 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 2-ը: ՏԻՄ ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի բոլոր 65 և ավագանու անդամի 60 թեկնածուները առաջադրվել են ինքնաառաջադրմամբ:

Դիտվել է՝ 433

Մեկնաբանություններ