ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Նիդեռլանդներում մտահոգ են Թուրքիայի իշխանությունների՝ թուրք երեխաներին մայրենիի դասեր տալու նախաձեռնությամբ

Նիդեռլանդներում մտահոգ են Թուրքիայի իշխանությունների՝ թուրք երեխաներին մայրենիի դասեր տալու նախաձեռնությամբ
17.02.2019 | 14:51

Նիդեռլանդների իշխանություններին մտահոգում է Թուրքիայի նախաձեռնությունը եվրոպական 15 երկրի տարբեր դպրոցներում թուրք երեխաներին թուրքերենի և թուրքական մշակույթի դասեր անցկացնելու գաղափարը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն համոզված է, որ ծրագիրը կարող է խոչընդոտել տեղի թուրքական համայնքի՝ հոլանդական հասարակությանն ինտեգրմանը:

«Հյուրրիյեթը» գրում է, որ Թուրքիայի կառավարությանը կից «Արտերկրում ապրող թուրքեր և ազգակից հասարակություններ» կազմակերպության նախաձեռնությամբ սպասվում է, որ թուրք մասնագետները դասընթացներ կիրականացնեն տարբեր երկրերում՝ նպաստելով, որ արտերկրում բնակվող թուրք երեխաները չմոռանան մայրենին և հարազատ մշակույթը:
«Պարզ է, որ նրանք չեն սովորեցնելու աշակերտներին, թե ինչպես թուրքական թխվածքաբլիթ պատրաստել: Այս դպրոցները չեն նպաստելու թուրքական ծագմամբ ներգաղթյալների ինտեգրումը մեր հասարակությանը: Միևնույն ժամանակ պետք չէ մոռանալ, որ այդ աշակերտները Նիդեռլանդների քաղաքացիներ են», - ասել է Ռուտեն: Նա նշել է, որ իրենք արդեն ստուգումներ են սկսել լ նախաձեռնության հետ կապված: «Եթե նրանք այդ դպրոցներում տարածեն հակաժողովրդական գաղափարներ՝ Նիդլեռլանդների կառավարությունը կմիջամտի», - նշել է վարչապետը:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ

Սերնդափոխության մեխանիկա