Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լավրովին զայրացրել է Washington Post-ի հարցը Սիրիայի մասին

Լավրովին զայրացրել է Washington Post-ի հարցը Սիրիայի մասին
17.02.2019 | 14:54

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենեի համաժողովում ուղիղ չի պատասխանել The Washington Post-ի լրագրողների հարցին՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասին: Նրան հարցրել են՝ ի՞նչ կանի Ռուսաստանը, եթե Ասադը «հանցանք գործի իր ժողովրդի դեմ». Արևմուտքը համարում է, որ Սիրիայի ղեկավարը քիմիական զենք է կիրառել երկրի բնակիչների դեմ, պաշտոնական Մոսկվան հերքում է այդ տեղեկությունը: «Ինչ էլ ես ասեմ, դուք կգրեք՝ ինչ ուզում եք: Այնպես որ՝ գրեք»,- ասել է Լավրովը: Նա չի հստակեցրել իր դիրքորոշումը:

Դիտվել է՝ 378

Մեկնաբանություններ