Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բարսելոնա. Ինքնորոշումը հանցանք չէ

Բարսելոնա. Ինքնորոշումը հանցանք չէ
17.02.2019 | 14:57

RFI-ին հաղորդում է, որ ոստիկանության տվյալներով շաբաթ օրը 200 000 ցուցարարներ են դուրս եկել Բարսելոնայի փողոցներ` ի նշան բողոքի Իսպանիայում սկսված դատավարության դեմ:

Կատալոնիայի նախկին ղեկավարությունը մեղադրվում է 2017-ի հոկտեմբերին շրջանի անկախությունը հռչակելու ու ապստամբության փորձի մեջ: Ցուցարարների կարգախոսներն էին` «Ինքնորոշումը հանցանք չէ» և «Ազատություն քաղբանտարկյալներին»: Փետրվարի 2-ին Իսպանիայի Գերագույն դատարանը սկսել է դատավարություն Կատալոնիայի նախկին ղեկավարների, հասարակական գործիչների ու անկախության կողմնակիցների նկատմամբ: Դատարանի առաջ են կանգնել 12 մեղադրյալներ: Նրանց թվում են Կատալոնիայի կառավարության նախկին փոխվարչապետ Օրիոլ Ժունկերասը, նախկին նախարարները և հասարակական կազմակերպությունների ղեկավարները: Գլխավոր մեղադրյալը` Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահ Կառլես Պուչդեմոնը թաքնվում է Բելգիայում: Մեղադրյալներին սպառնում է 7-25 տարվա ազատազրկում` ապստամբության մեղադրանքով: 2017-ի հոկտեմբերի 1-ին Կատալոնիայի իշխանությունները ինքնորոշման հարցով հանրաքվե կազմակերպեցին, որն արգելել էր Իսպանիայի Գերագույն դատարանը, իսկ հոկտեմբերի 27-ին հռչակեցին Կատալոնիան անկախ:







Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ