Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ-ում

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ձերբակալվել է ՌԴ-ում
21.04.2019 | 22:25

Հետախուզման մեջ գտնվող նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտնաբերվել և ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից՝ տեղեկացրել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ նրա արտահանձնումը Հայաստան ընթացքի մեջ է։

Դիտվել է՝ 1555

Մեկնաբանություններ