ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի և նրա ավագ խորհրդական Ալեքսանդր Անանեւի հետ։
Ինչպես հայտնեցին ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների, տարածաշրջանային խնդիրների, նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի լայն շրջանակ։