Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրար գլխի են հավաքվել

Իրար գլխի են հավաքվել
14.06.2019 | 11:15

Չնայած նախկին իշխանության ներկայացուցիչները հրապարակավ ակտիվ քաղաքական գործողությունների չեն դիմում, սակայն ներսում ամեն ինչ «եփվում» է։ Քննարկումներ են ընթանում տարբեր ձևաչափերով ու տարբեր թևերի միջև, անգամ հստակ չէ, թե նախկիններից ովքեր են միևնույն թիմում, քանի որ հաճախ նույն մարդը մի քանի թիմի հետ միաժամանակ քննարկումների մեջ է։


Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախկին պատգամավոր, ռուսաստանաբնակ մեծահարուստ Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, որոշ գործարարներ ու գործիչներ հանդիպել են՝ քննարկելու Հայաստանի այսօրվա իրավիճակը, տնտեսական քաղաքականությունը, ներդրումների բացակայությանն ու հայ-ռուսական ոչ փայլուն հարաբերություններին առնչվող հարցեր։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2176

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ