Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը

Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
18.06.2019 | 01:33

(Նախորդ մասը)

Խորհրդային երկրում փորձարկումների ու սխալմունքի մեթոդը, որը ի վերուստ դրված է մարդու ու կենդանական աշխարհի գործունեության հիմքում, կիրառելի էր մասամբ՝ միայն փորձարկումների մասով, սխալների ընդունումը գրեթե բացառված էր: Փորձարկումների ու սխալմունքի մեթոդի հիման վրա էր ձևավորվել հաջորդական մոտեցումների մեթոդիկան, որը դրված է եղել ռուսական, հետագայում նաև խորհրդային, գիտահետազոտական աշխատանքների հիմքում: Բազմիցս սխալվելով, վերլուծելով ու հասկանալով սխալների պատճառները` կարելի է դրանք ուղղել՝ օպտիմալ լուծումներ գտնելով օրակարգային խնդիրների համար: Հաջորդական մոտեցումների մեթոդը թույլ է տալիս խնդրին մոտենալ տարբեր կողմերից, «վերևից» ու «ներքևից»՝ մինչև օպտիմալ լուծումների ի հայտ գալը:
Բրեժնևի տարիներից սկսած այս փիլիսոփայությունն արդեն չէր աշխատում, տեխնիկայում ու ցանկացած այլ բնագավառներում արդյունքի հասնելու համար պետք էր բացահայտել ու վերլուծել բոլոր սխալները՝ սեփականն ու գործընկերներինը, փորձել հասկանալ դրանց առաջացման պատճառներն ու միջոցներ գտնել սխալներն ուղղելու, առաջ շարժվելու համար: Բայց խորհրդային բյուրոկրատիայի բոլոր թևերի, այդ թվում տեխնիկական ինտելիգենցիայի և զինվորականության համար սեփական սխալները դժվարությամբ ու դժկամությամբ էին ընդունվում, բացառվում էր, որովհետև այն կարող էր անուղղակի դատավճիռ դառնալ սեփական կարիերիայի համար, դա նշանակում էր խաչ դնել սեփական ծրագրերի վրա, կործանվել ու հրաժեշտ տալ բոլոր թանկագին անուրջներին: ՈՒրիշի սխալները կարելի էր տեսնել ու անանուն գրություններով տեղ հասցնել, դա լավ էր ստացվում ստալինյան տարիներին, բայց ընդունել սեփական սխալները, երբեք:


1956 թվականին, ՍՄԿԿ 20-րդ համագումարի իր հայտնի զեկույցում Խրուշչևը փորձեց, Ստալինի անհատի պաշտամունքը քննադատելու ճանապարհով, կյանքի կոչել քննադատությունն ու ինքնաքննադատությունը՝ որպես հակասությունների, սխալների ու թերությունների իմացաբանության ու դրանց հաղթահարման հուսալի միջոց: Խրուշչովի տարիներին մարդիկ վերջնականապես կորցրին իրենց վստահությունը կոմունիստական գաղափարախոսության նկատմամբ, այն ֆիասկո կրեց ու վերածվեց ընդամենը խորհրդային բյուրոկրատիայի իշխանությունը պահելու համար ծառայող բութ գործիքի: Կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում էլեկտրոնիկայում, քննադատության ու ինքնաքննադատության կարևորոգույն մեխանիզմը դադարեց գոյություն ունենալուց՝ չնայած այն բանին, որ դրանք ընդգրկված էին ՍՄԿԿ Ծրագրում և Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կանոնադրության մեջ:

Իր աշխատանքային սկզբունքներով «ՏՕՌ»-ի ՈՒտրոբինը դուրս էր մնացել քննադատության ու ինքնաքննադատության կուսակցական դրույթներից, չէր տարբերվում «Սիրիուսի» Տիտովինից:


-Բա չեն ասի՞, թե նախագծման ժամանակ ինչու՞ չենք հաշվի առել Պելտեի էֆեկտը, որ p-n անցման ջերմաստիճանը հնարավորինս ցածր լինի, սարքերն էլ երկար աշխատեն:
-Հիմա հաշվի առեք, սխալը կարելի է ուղղել, դեռ ուշ չէ:
-Դուք ճիշտ եք ասում, սխալն արդեն թույլ ենք տվել, իսկ ո՞վ է թույլ տվել, իսկ ինչու՞ է թույլ տվել, միգուցե դա հատուկ դիտավորությամբ է արվել, «վերևներում» կարող է ձևակերպվել որպես դիվերսիա, հետևանքների մասին մտածել ե՞ս, գիտես, չէ՞, որ ես կոմունիստ էլ եմ:
Մոտավորապես նույն մտահոգությունն ուներ «Սիրիուսի» «военпред» Տիտովը։
-Եթե քո ստեղծած տեխնիկայով կարողանում ես խոտանել մեր ողջ արտադրանքը, ապացուցում ես, որ տասնյակ տարիներ խորհրդային ռազմական մեքենայի համար ոչ հուսալի կիսահաղորդչային սարքեր ենք տրամադրել։ Պատկերացնու՞մ ես, թե ինչ կլինի, եթե ատոմային պատերազմ սկսվի ու մեր բոլոր հրթիռները պայթեն իրենց շախտաների մեջ... Դա համաշխարհային կատաստրոֆա կլինի։ Հարցնող էլ չի լինի, թե Տիտովը սխալ ու թշնամի է եղել, իսկ Համազասպյանը՝ ճիշտ ու անթերի: Ասեմ ավելին, «ОС» դիոդների որակը մենք պարտավոր ենք ստուգել ռենտգենյան սարքերի միջոցով, գործարանը ձեռք է բերել МТР-3 և МТР-4 (микроскоп телевизионный, рентгеновский) տիպի երկու սարք, բայց դրանցով քանի՞ դիոդ կստուգես, եթե արտադրողականությունը կազմում է 96 նմուշ՝ մեկ հերթափոխի ընթացքում, իսկ օրական արտադրվում է 100 հազար դիոդ, անհնարին է, ուղղակի աղետ է, բայց ինչ անես, մի կերպ հարմարվում ենք, գործարանը «յոլա» ենք տանում, 30 հազար աշխատող կա, մարդիկ ընտանիք են պահում:


Տիտովը գրեթե հարբած էր, բայց ճիշտ էր խոսում, խորհրդային էլեկտրոնային տեխնիկան հայտնվել էր ճահճում այն դեպքում, երբ այդ «էլեկտրոնային լոկոմոտիվին» էր վստահված քաշելու արդյունաբերությունն ու համաշխարհային տնտեսությունը:
Հետագայում կհիմնավորեմ, թե ինչու էին ԽՍՀՄ-ի գործերն այդքան վատացել, հատկապես մեր ոլորտում, ինչում կար նաև մեղքի իմ բաժինը:
Խորհրդային արդյունաբերությունը կազմակերպված էր այնպես, որ որևիցե թերացում կամ պլանների չկատարում կարող էր կաթվածահար անել ողջ տնտեսությունը, հազիվ էր ծայրը ծայրին հասցնում, ամեն ինչ մազից էր կախված: Հիշենք 1988 թվականի դեպքերը, երբ անկախության ցույցերի օրերին չէր աշխատում Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանը: Միանգամից կանգ առան Մոսկվայի «Ռուբին» ու Մինսկի «Գորիզոնտ» հեռուստացույցների գործարանները, որոնք այնտեղից ստանում էին բարձր լարման կոնդենսատորներ։


Մի պատմություն Տոմիլինոյի «ՏՕՌ» գիտաարտադրական միավորումից: Միավորման գլխավոր տնօրեն Լեոնիդ Պետրովը խնդրեց, որ պարզեմ Դ-237 դիոդների արտադրամասում տեղի ունեցած «ՉՊ-ն»: 20 տարի առաջ մշակված ու ներդրված տեխնոլոգիաները դադարել էին աշխատելուց, դիոդները չէին ստացվում, գործարանի պլանային պարտավորությունները կատարվում էին մի կերպ՝ նախկինում արտադրվածների հաշվին։ Ի՞նչ էր պատահել։ Գնացի արտադրամաս:
Նույն խնդրով այնտեղ էին հավաքվել գործարանի գլխավոր մասնագետները՝ գործարանի գլխավոր տեխնոլոգ, տեխնիկական գիտությունների թեկնածու ու բազմավաստակ գյուտարար Ռոման Սմոլյանսկին, տեխնիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Ռումեննիկը, իմ վաղեմի ծանոթ Յուրա Լեմանը, Լև Ալպերովիչը և գործարանի մյուս հրեաները:


Հավաքվածներն ինձ յուրային էին համարում, հետո հասկացա, որ դա միայն թվում էր, նրանց հետ ընդհանուր գործ ունենալը, նրանց միջավայրի մեջ խցկվելը տեսականորեն բացառված էր, ոչ ոք չէր կարող իմանալ նրանց աշխատանքային սկզբունքների նրբությունները, թե ինչեր էին անում, ինչերով էին զբաղված, ինչ կար թաքնված նրանց մտքում:
Խնդրեցի տալ դիոդի տեխնոլոգիական փաստաթղթերը:
-Իմաստ չունի, արդեն ամեն ինչ կարգին է, գետեր ենք մտցրել, պարամետրերը լավացել են, հասել են իրենց նորմաներին: Ամեն ինչ ընդունեցի հայավարի, հավատացի, որ խնդիրն արդեն լուծել են, իմ կարիքը չկա ու գնացի իմ գործերով, բայց, ամեն դեպքում, մի քիչ կասկած մտավ սիրտս. ի՞նչ գետերի ու տեխնոլոգիական նոր պրոցեսի մասին են խոսում մեր հրեաները, եթե, տվյալ դեպքում, ընդամենը պահանջվում է վերականգնել գոյություն ունեցող տեխնոլոգիան, ինչպես դրանք եղել ու աշխատել են տասնամյակներ շարունակ:


Գետեր մտցնելը նշանակում է նոր տեխնոլոգիա առաջարկել, ինչի անհրաժեշտությունը չկար: Գետերացումը հանդիսանում է սիլիցիումային բյուրեղի մեջ կոմպենսացնող խառնուրդների նոր շերտի առաջացման պրոցես, նոր խառնուրդի մուտք, որը տարբերվում է n- և p- տիպի հաղորդականության կիսահաղորդչային շերտերից, սա արմատական փոփոխություն է առաջացնում կիսահաղորդիչ բյուրեղի կազմում, որը պահանջում է կատարել երկարատև հետազոտություններ ու տիպային փորձարկումներ: Կասկածը մնաց մեջս, բայց արագ մոռացա, եթե կարողացել են վերականգնել տեխնոլոգիական պրոցեսը, ուրեմն փառք ու պատիվ իրենց:


Երկու ամիս անց հանդիպում եմ գլխավոր տնօրեն Պետրովին:
-Ձեր մոտ ոչինչ չստացվե՞ց, երկու ամիս է պլանը չենք կարողանում կատարել:
Խստապահանջ Պետրովը խեղճացած էր։ Հասկացա, որ հրեաները ինձ խաբել էին ու ճամփու դրել, ուղղակի ինձ ցրել էին, որպեսզի իրենց գործերին չխառնվեմ:
Հետո դիոդների արտադրամասի նախկին պետ Յուրա Չերտկովը պատմեց հրեական առեղծվածի գաղտնիքը։ Բորից բացի, նրանք դիֆուզիոն վառարանի մեջ ֆոսֆոր են գցում, որից հետո ելքի տոկոսը իջնում է՝ 90 տոկոսից հասնելով զրոյի:
Ես դա հասկացել էի ու նրանց խորամանկությունների դեմն առել, դա էր պատճառը, որ կազմակերպված ձևով ինձ գործից հեռացրին: Հիմա «Դելտայում» եմ աշխատում, նոր արտադրամասում ամեն ինչ լավ է ստացվում, նման «հրեական» պրոբլեմների չեմ հանդիպում, որովհետև հրեաներ չունենք:
Տոմիլինոյի հրեաները փող աշխատելու ձևը գտել էին. արտադրությունը վերականգնելու համար հանդես էին գալիս ռացիոնալիզատորական նոր առաջարկություններով կամ իրենց գյուտերն էին առաջ մղում, դիֆուզիոն նոր վառարաններ կառուցում, կամ «գետերայինի» անվան տակ հին պրոցեսներ էին մտցնում։ Բոլորը սուտ։ Այդ ամենը Պետրովն էլ գիտեր, բայց բացահայտ չէր կարող խոսել, հրեական նոր ձախողումներից էր վախենում, մեծամեծ պրեմիաներ տալով ժամանակ էր շահում ու գլուխը մի կերպ պրծացնում:
Ստացվում է, որ միավորման գլխավոր տնօրենը կրակն էր ընկել, փորձում էր իմ միջոցով հրեաների ձեռքից ազատվել, բայց չստացվեց:


Պետրովը մեծ խնդիրների առաջ կանգնեց, երբ Վլադիմիր Ռումեննիկը արտագաղթեց Շվեյցարիա, հետո Իսրայել: Պարտկոմում այսպիսի ձևակերպում էր տրվել. գխավոր տնօրենը կորցրել է զգոնությունը՝ համաձայնելով գիտական հոդվածներից մեկում Ռումեննիկի հետ համահեղինակ դառնալուն:
-Հրեաների հետ աշխատելիս պետք է միշտ զգոն ու պատրաստ լինես, նրանցից ամեն ինչ սպասելի է, այդ խնդրին ես լավ լուծում եմ տվել,- մի անգամ պարծեցավ Լենինգրադի մեր կուրատորը` կադրերի ու ռեժիմի հարցերով «Էլեկտրոնստանդարտի» փոխտնօրեն Պավել Նեզնամովը:- Նոր էի աշխատանքի ընդունվել, երբ ինձ մոտ հրավիրեցի ինստիտուտի հրեա ակտիվիստներին ու ասացի հետևյալը. հրեաները կազմում են ԽՍՀՄ բնակչության 0,5 տոկոսը, ինստիտուտում էլ պետք է այդպես լինի, մեզ մոտ 3000 հոգի են աշխատում, որոնցից 500-ը հրեաներ են, պետք է մնան 15-ը, հավաքվեք ու ինքներդ որոշեք, թե ովքեր են մնալու: Հրեաների հարցը խիստ էր դրված Էլեկտրոնային արդյունաբերության նախարարության բոլոր ինստիտուտներում ու գործարաններում, նրանք գտնվում էին կուսակցական մարմինների խիստ հսկողության տակ:


Իմ կարծիքով` ԽՍՀՄ-ի փլուզման հարցում մեծ էր հրեաների դերը, նրանք, մեծամասնություն կազմելով խորհրդային գիտնականների ու ինժեներների մեջ, պասիվ դիմադրություն էին ցույց տալիս, գլուխ էին պահում, աշխատում էին խորհրդային երկրի համար օգտակար գործեր չանել, ժամանակն ու պետական միջոցներն օգտագործում էին իրենց գիտելիքներն ավելացնելու, սեփական գիտական հետաքրքրասիրությունը բավարարելու համար, զբաղվում էին գյուտարարությամբ ու հոդվածներ գրելով: Միայն սեփական գիտելիքների պակասն էր ստիպում ռուս ղեկավարներին դիմել հրեաների օգնությանը: Բրեժնևի տարիներին հրեաների արտագաղթն ուժեղացավ, հրեա մասնագետներն իրենց գլուխներում տանում էին այն գիտելիքները, որոնք ստացել էին խորհրդային բուհերում անվճար սովորելու տարիներին և դրա իրավունքը նրանք վաստակել էին, նրանց նկատմամբ չափից մեծ էին բարոյական ճնշումն ու նվաստացումները, նրանք լռելյայն տանում էին անձնական ու ազգային վիրավորանքները, բայց դրանից չէին ընկճվում, ուժ էին հավաքում, պատրաստվում էին արտագաղթելու Արևմուտք ու Իսրայել: Սոցիալիստական ինտերնացիոնալիզմի կանոնները նրանց վրա չէին տարածվում: Արդյունքները ակնկալելի էին:

-Почему наша наука буксует, товарищи, что, ряды пожидели?
-Нет, Леонид Ильич, жиды порядели.

(շարունակելի)

Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 5735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ