Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պոլսո պատրիարքարանում հայտնի են դարձել Նախաձեռնող մարմնի անդամները

Պոլսո պատրիարքարանում հայտնի են դարձել Նախաձեռնող մարմնի անդամները
18.07.2019 | 11:56

Պոլսո Հայոց պատրիարքական աթոռի 85-րդ գահակալի ընտրության գործընթացի կազմակերպման նպատակով հուլիսի 17-ին պատրիարքարանում տեղի է ունեցել կրոնական ժողով: Նիստը նախագահել է պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Ժողովի ընթացքում, որին մասնակցել են համայնքային և թաղային մարմինների ներկայացուցիչները, ընտրվել են Նախաձեռնող մարմնի անդամները: Գաղտնի քվեարկության արդյունքում ընտրվել են Նախաձեռնող մարմնի 15 անդամ՝ Սարվեն Սերթշիմշեքը, Սարո Պենկլեանը, Սարգիս Չավուշեանը, Խոսրով Քյոլեդավիթօղլուն, Մինաս Ասլանը, Արետ Քորեանը, Թամար Քարասուն, Նազարեթ Էօզսահակեանը, Լենա Ենիեօրկանը, Գրիգոր Տեոշեմեճեանը, Սեդրակ Դավութհանը, Սելինդա Դողանը, Սևան Սվաճօղլուն, Կարպիս Տուրասլանը, Վալիա Հեճինօղլուն: Եվս 2-ը ավելացվել են Պատրիարքական աթոռի կողմից՝ Կորյուն ավագ քահանա Ֆեներճեանը և Հուսիկ քահանա Հերկելեանը: Նախաձեռնող մարմինն է պատասխանատու լինելու նոր պատրիարքի ընտրության գործընթացը կազմակերպելու հարցում:

Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ