Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գերտերությունները պահանջներ են ներկայացրել

Գերտերությունները պահանջներ են ներկայացրել
03.09.2019 | 11:44

«168 Ժամը» գրում է. «168.am-ի տեղեկություններով՝ վերջերս ԱՄՆ կառավարությունը ՀՀ իշխանությունների առջև պահանջ է դրել՝ հանել զորախումբը Սիրիայից։ Մամուլում օրեր առաջ հրապարակում եղավ, որ վերջերս փակ քննարկում է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության և ԱԳ նախարարների և որոշ դեսպանների մասնակցությամբ։ Իհարկե, ԱԳՆ-ից հերքել էին նախարարների հանդիպման փաստը, սակայն ըստ ԶԼՄ-ի՝ թեման եղել է Սիրիա ուղարկված զորախումբը, որը բացասական է ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից։ Ուշագրավ է, որ ԱՄՆ-ի կողմից այդ «մեսիջը» ՀՀ իշխանություններին է փոխանցվել 2019թ. օգոստոսի 12-13-ը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Ասում են՝ Ն. Պատրուշևն առաջարկել է ավելացնել զորախմբի անձնակազմի քանակը։


Ըստ 168.am-ի աղբյուրների՝ ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի միջոցով է ԱՄՆ այդ դժգոհությունը փոխանցվել ՀՀ իշխանություններին՝ ընդգծելով, որ Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը բացասաբար է անդրադառնում հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։ ԱՄՆ համապատասխան կառույցների կողմից, ըստ նույն աղբյուրների, նաև նշվել է, որ զորախումբը չհանելու դեպքում ոչ միայն հետևանքներ կլինեն հարաբերություններում, այլև հայկական կողմը պետք է այնտեղ չօգտագործի ականազերծման համար նախատեսված այն սարքավորումները, որոնք տրամադրվել են իրենց իսկ կողմից։ Դիվանագետ բանագնացի կողմից այս հաղորդումը քննարկվել է ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի և ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի միջև։ Վերջինիս մտահոգել է՝ ի՞նչ պատասխանել ԱՄՆ-ին։ Զ. Մնացականյանը կրկին հիշեցրել է Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 17-ին ունեցած վերոնշյալ ելույթը՝ նորանկախ պատմության մեջ հայ-ռուսական համատեղ հումանիտար աննախադեպ նախագծի մասին։


Երկու նախարարները դիվանագետի հետ քննարկման ընթացքում փորձել են հասկանալ՝ ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից։ Երկու դեպքում էլ Հայաստանը խնդիր կարող է ունենալ, մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի հետ։ Նույն աղբյուրների պնդմամբ՝ ՀՀ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը կտրականապես դեմ է արտահայտվել զորախումբը հանելու պահանջին։ Թե ինչ կորոշի և ինչպես կապատասխանի ռուսական և ամերիկյան կողմերի պահանջին Նիկոլ Փաշինյանը, դեռևս հայտնի չէ։


Իսկ այն, որ արտաքին քաղաքական մարտահրավերները հայկական դրոշի ներքո Սիրիա զորախումբ ուղարկելուց հետո սրվելու էին՝ զգուշացնում էին և ընդդիմադիր գործիչները, և փորձագետները»:

Դիտվել է՝ 1896

Մեկնաբանություններ