Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հա­յաս­տա­նի և Այսր­կով­կա­սի շուրջն ան­հան­գիստ է

Հա­յաս­տա­նի և Այսր­կով­կա­սի շուրջն ան­հան­գիստ է
20.09.2019 | 00:36
Ինչ­պես տես­նում ենք, Ի­րա­նի թշ­նա­մի­նե­րի փոր­ձերն ան­հա­ջող էին։ Այ­նուա­մե­նայ­նիվ, հու­լի­սի 11-ին «Fars News»-ը հա­ղոր­դել է, որ ԻՀՊԿ-ի գվար­դիա­կան­նե­րը ոչն­չաց­րել են ևս մեկ բան­դա, ո­րը գոր­ծում էր Ի­րա­նի արևմտյան Քեր­ման­շահ նա­հան­գի Ջա­վան­ռուդ քա­ղա­քում և հո­վա­նա­վոր­վում օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի կող­մից։ «Հա­մաշ­խար­հա­յին մե­ծամ­տու­թյամբ եր­կր­նե­րի հետ կապ­ված ա­հա­բեկ­չա­կան խում­բը պետք է Ի­րան թա­փան­ցեր դի­վեր­սիոն գոր­ծո­ղու­թյուն­ներ կա­տա­րե­լու հա­մար»,- աս­վում է «Նա­ջաֆ Աշ­րաֆ» բա­զա­յի հայ­տա­րա­րու­թյան մեջ։ Սա­կայն Ջա­վան­ռու­դի ընդ­հար­ման ժա­մա­նակ ոչ բո­լոր ա­հա­բե­կիչ­ներն են ոչն­չաց­վել. բան­դիտ­նե­րի մի մա­սը ձեր­բա­կալ­վել է այն ժա­մա­նակ, երբ նրանք հաս­կա­ցել են, որ դա­րա­նում ի­րենց սպա­սում են նաև այս­տեղ։
Քեր­ման­շահ նա­հան­գը սահ­մա­նա­կից է ոչ թե Թուր­քիա­յին, այլ Ի­րա­քին։ Ա­վե­լի ստույգ` ի­րա­նա-ի­րա­քյան սահ­մա­նի այն հատ­ված­նե­րին, որ­տեղ հյու­սի­սա­յին Սի­րիա­յի քր­դե­րը, փաս­տո­րեն, ա­ջակ­ցում են ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րին, ինչ­պես նաև ո­րոշ հա­կաի­րա­նա­կան խմ­բե­րի։ «Նա­ջաֆ Աշ­րաֆ» բա­զա­յի հա­ղորդ­ման մեջ ուղ­ղա­կի նշ­վում է, որ Ջա­վան­ռու­դում ոչն­չաց­ված բան­դան պա­հում են ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը։ Պար­զա­պես Ի­րա­նում այդ եր­կու եր­կր­ներն այդ­պես էլ ան­վա­նում են` «հա­մաշ­խար­հա­յին մե­ծամ­տու­թյամբ եր­կր­ներ»։
ՈՒ­շադ­րու­թյուն դարձ­նենք, որ Ի­րա­նի սահ­ման­նե­րի ա­ռա­ջին եր­կու փոր­ձի դեպ­քում ի­րան­ցի­ներն ուղ­ղա­կիո­րեն մե­ղադ­րում են թուր­քե­րին` նշե­լով, որ ա­հա­բե­կիչ­նե­րը «Թուր­քիա­յի հետ սահ­մա­նին են» կամ «ե­կել են Թուր­քիա­յի տա­րած­քից»։ Պա­տա­հա­կան չէ, որ Թուր­քիա­յից ներ­խուժ­ման երկ­րորդ փոր­ձի տա­պա­լու­մից հե­տո միայն հա­կաի­րա­նա­կան շր­ջա­նակ­նե­րը ստիպ­ված վե­րա­դար­ձան ա­հա­բե­կիչ­նե­րին ու դի­վեր­սանտ­նե­րին Ի­րա­քից նե­տե­լու տար­բե­րա­կին. ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի հա­տուկ ծա­ռա­յու­թյուն­նե­րը ռիս­կի էին գնում` նա­խա­պես հաս­կա­նա­լով, որ ի­րա­նա-ի­րա­քյան սահ­մա­նը խիստ «կող­պե­քի տակ է», նույ­նիսկ ի­րա­քյան կող­մից միշտ կգտն­վեն քր­դեր, ո­րոնք կօգ­նեն Ի­րա­նին կամ պար­զա­պես կնա­խազ­գու­շաց­նեն Ի­րա­նի ԻՀՊԿ-ի զին­ծա­ռա­յող­նե­րին։
Նա­խորդ տա­րի­նե­րին, օ­րի­նակ` 2017-ի ամ­ռա­նը և 2018-ի ամ­ռա­նը, բա­վա­կան հա­ճախ էին լի­նում Ի­րա­նի սահ­ման­նե­րը խախ­տե­լու փոր­ձեր, և Ի­րա­նը սո­վո­րա­բար հայտ­նում էր միայն այն ուղ­ղու­թյու­նը, որ­տեղ բա­նա­կը կամ ԻՀՊԿ-ն մար­տի էին բռն­վում ա­հա­բե­կիչ­նե­րի հետ։ Եվ ու­սում­նա­սի­րո­ղը միայն հա­ղոր­դագ­րու­թյան մեջ հի­շա­տակ­ված ի­րա­նա­կան նա­հան­գի քա­ղաք­նե­րի կամ գյու­ղե­րի ան­վա­նում­նե­րից կա­րող էր ըն­դա­մե­նը են­թադ­րել, որ սահ­մա­նա­յին ռե­ժի­մի այս կամ այն խախ­տու­մը կա­րող էր լի­նել Թուր­քիա­յի տա­րած­քից։ Բայց 2019-ի ամ­ռանն Ի­րա­նը կոշտ կեր­պով հաս­տա­տում է, որ ա­հա­բե­կիչ­նե­րը գա­լիս են հենց Թուր­քիա­յից։ Ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող է թվալ, թե դա ման­րուք է, ի­րա­կա­նում դա նշա­նա­կում է, որ Թեհ­րա­նին մի քայլ է մնում, որ կրկ­նի իր վերջ­նագ­րե­րը Թուր­քիա­յին։ Եվ բա­ցառ­ված չէ, որ կա Ան­կա­րա­յին շատ կոշտ պայ­ման­ներ ներ­կա­յաց­նե­լու պլան, ինչ­պես հա­մե­մա­տա­բար վեր­ջերս Ի­րանն ա­րեց Պա­կիս­տա­նի նկատ­մամբ պա­կիս­տա­նյան տա­րած­քից Ի­րա­նի դեմ մի քա­նի ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում­նե­րից հե­տո։ Այժմ Ի­րանն ու Պա­կիս­տա­նը հա­մա­տեղ հա­տուկ խմ­բեր են կազ­մա­վո­րում պա­կիս­տա­նյան տա­րած­քում ա­հա­բե­կիչ­նե­րի դեմ պայ­քա­րե­լու հա­մար։
Ինչ­պես տես­նում ենք, ի­րա­նա-թուր­քա­կան սահ­մա­նին իս­կա­պես ինչ-որ բան է կա­տար­վել, ընդ ո­րում ակն­հայ­տո­րեն ան­սո­վոր բան։ Են­թադ­րենք, թե Թուր­քիա­յում ակ­տի­վա­ցել են ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի վա­ղուց այն­տեղ տե­ղա­բաշխ­ված հա­տուկ ստո­րա­բա­ժա­նում­նե­րը, ո­րոնք «մար­զում» են զա­նա­զան ա­հա­բեկ­չա­կան խմ­բեր։ Բայց ար­դյուն­քը հա­զիվ թե Թուր­քիա­յի հա­մար մխի­թա­րա­կան լի­նի սե­փա­կան անվ­տան­գու­թյան տե­սա­կե­տից. Ի­րանն իր հարևան­նե­րի հա­մար որևէ «ար­տո­նու­թյուն» չի ըն­դու­նում։ Վաղ, թե ուշ Ան­կա­րան պետք է պա­տաս­խան տա իր տա­րած­քից Ի­րա­նի սահ­մա­նա­մերձ շր­ջան­նե­րի ու քա­ղաք­նե­րի վրա պար­բե­րա­կան հար­ձա­կում­նե­րի փոր­ձե­րի հա­մար. թե ինչ­պի­սի պա­տաս­խա­նատ­վու­թյուն, կո­րո­շի Ի­րա­նի ԶՈՒ գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար, Ի­րա­նա­կան հե­ղա­փո­խու­թյան հոգևոր ա­ռաջ­նորդ, ա­յա­թո­լահ Սե­յեդ Ա­լի Հո­սեյ­նի Խա­մե­նեին։
Մի շա­բաթ էլ չէր ան­ցել այն օ­րից, երբ ԱՄՆ-ը և Թուր­քիան պայ­մա­նա­վոր­վել էին Սի­րիա­յի քր­դաբ­նակ շր­ջան­նե­րի վերևում հա­մա­տեղ «անթ­ռիչք գո­տի» ստեղ­ծե­լու մա­սին, և Ան­կա­րան լուրջ դժ­վա­րու­թյուն­ներ ու­նե­ցավ Սի­րիա­յի, Ռու­սաս­տա­նի, Ի­րա­նի և շիա կա­մա­վո­րա­կան­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Հա­կա­մար­տու­թյունն սկս­վեց այն բա­նից հե­տո, երբ Թուր­քիան, կա­տա­րե­լով նա­խա­գահ Էր­դո­ղա­նի հրա­մա­նը, Սի­րիա­յի դեմ նոր ագ­րե­սիա սկ­սեց` ձգ­տե­լով ընդ­լայ­նել թուր­քա­կան օ­կու­պա­ցիա­յի գո­տին Սի­րիա­յի ողջ հյու­սիս-արևել­քում։ Սա­կայն թուր­քե­րը երևի ինչ-որ բան հաշ­վի չէին ա­ռել. ռու­սա­կան ռազ­մա­տիե­զե­րա­կան ու­ժե­րի (ՌՏՈՒ) ա­ջակ­ցու­թյամբ Սի­րիա­յի մար­տա­կան ա­վիա­ցիան օ­գոս­տո­սի 19-ին հար­վա­ծեց թուր­քա­կան զրա­հա­տան­կա­յին ու­ղեկ­ցորդ պա­հա­կախմ­բին, ո­րը գնում էր օգ­նե­լու Իդ­լիբ նա­հան­գում գտն­վող թուր­քա­կան զոր­քե­րին և ա­հա­բե­կիչ­նե­րին։ Թուր­քիա­յի ՊՆ-ն հաս­տա­տեց սի­րիա­կան ա­վիա­հար­ձա­կու­մը, բայց զո­հե­րի մա­սին խո­սե­լիս, չգի­տես ին­չու, նշում է, որ բո­լոր զոհ­ված­նե­րը (3 մարդ) և տու­ժած­նե­րը (12 մարդ) «քա­ղա­քա­ցիա­կան ան­ձեր են»։ Իս­կույն հարց է ա­ռա­ջա­նում` ի՞նչ էին կորց­րել այդ 15 «քա­ղա­քա­ցիա­կան ան­ձե­րը» թուր­քա­կան զրա­հա­տան­կա­յին ու­ղեկ­ցորդ պա­հա­կախմ­բում։
Թուր­քիա­յի ՊՆ-ն նաև հա­ղոր­դել է, թե իբր «Ռու­սաս­տա­նին նա­խօ­րոք տե­ղե­կաց­րել էր զոր­քե­րի տե­ղա­փոխ­ման մա­սին. «Մենք կտ­րա­կա­նա­պես դա­տա­պար­տում ենք այդ հար­ձա­կու­մը, ո­րը կա­տար­վել է ՌԴ-ի հետ մեր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ու հա­մա­ձայ­նագ­րե­րի խախտ­մամբ։ Մենք մեզ պաշտ­պան­վե­լու ի­րա­վունք ենք վե­րա­պա­հում և ակն­կա­լում, որ ան­հա­պաղ մի­ջոց­ներ կձեռ­նարկ­վեն նման մի­ջա­դե­պե­րից խու­սա­փե­լու հա­մար»,- հայ­տա­րա­րել են Ան­կա­րա­յում։ Թուր­քե­րը ստում են։ Մինչև Թուր­քիա­յի ՊՆ-ի հայ­տա­րա­րու­թյու­նը Սի­րիա­յի պե­տա­կան հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը, հղում ա­նե­լով երկ­րի ԱԳՆ-ին, հայ­տա­րա­րել էր, որ թուր­քա­կան զրա­հա­տեխ­նի­կան խախ­տել է սահ­մա­նը և շարժ­վում է դե­պի Խան Շեյ­խուն, ո­րի հա­մար մար­տեր է մղում սի­րիա­կան բա­նա­կը։ Խան Շեյ­խուն քա­ղա­քում հիմ­նա­կա­նում կենտ­րո­նա­ցած են թր­քա­մետ ա­հա­բե­կիչ­նե­րը և իս­լա­մա­կան­նե­րի բան­դա­նե­րի մնա­ցորդ­նե­րը։ Ան­կա­րան հիա­նա­լի գի­տեր, մա­նա­վանդ Սի­րիա­յի արտ­գործ­նա­խա­րար Վա­լիդ Մուալ­լե­մի և նրա ռուս գոր­ծըն­կեր Սեր­գեյ Լավ­րո­վի բազ­մա­կի նա­խազ­գու­շա­ցում­նե­րից հե­տո, որ «ոչ ոք մտա­դիր չէ հան­դուր­ժե­լու ա­հա­բե­կիչ­նե­րի ներ­կա­յու­թյու­նը Իդ­լի­բի ա­պա­ռազ­մա­կա­նաց­ված գո­տում»։ Այս պա­րա­գա­յում ա­վե­լի լավ է հա­վա­տալ ռու­սա­կան նո­րու­թյուն­նե­րի դաշ­նա­յին գոր­ծա­կա­լու­թյա­նը (ՆԴԳ), քան Թուր­քիա­յի ԱԳՆ-ին։ Այդ գոր­ծա­կա­լու­թյու­նը տվել է օ­գոս­տո­սի 19-ի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ման­րա­մասն բնու­թա­գի­րը. 1) ՌԴ ՌՏՈՒ-ն օ­դից սա­տա­րում է սի­րիա­կան բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նում­նե­րին, ո­րոնք գրո­հում են Իդ­լի­բի հա­րա­վի Խան Շեյ­խուն քա­ղա­քի վրա, 2) Սի­րիա­յի ՌՕՈՒ-ն հար­ված է հասց­րել իս­լա­մա­կան ար­մա­տա­կան­նե­րի խմ­բին, որն ու­ղեկ­ցում էր թուր­քա­կան ռազ­մա­կան ծանր տեխ­նի­կա­յի ու­ղեկ­ցորդ պա­հա­կախմ­բին, 3) սի­րիա­կան բա­նա­կը և դաշ­նա­կից ու­ժե­րը (շիա­նե­րը) Իդ­լի­բի հյու­սիս-արևմուտ­քում, Խան Շեյ­խու­նի մոտ, լայ­նա­ծա­վալ գրոհ են ձեռ­նար­կել ար­մա­տա­կան­նե­րի պաշտ­պա­նու­թյան գծի վրա, 4) թուր­քա­կան բա­նակն Իդ­լիբ է ու­ղար­կում ռազ­մա­կան ծանր տեխ­նի­կա, Հա­լե­պի հյու­սի­սում փա­կում է տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը Աա­զաազ և Աֆ­րին քա­ղաք­նե­րի միջև, Աֆ­րի­նի սահ­ման­նե­րի մոտ հետ է շր­ջում փախս­տա­կան­նե­րին, ո­րոնք փախ­չում էին Իդ­լի­բի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի գո­տուց։ Այ հի­մա ա­մեն ինչ տեղն ըն­կավ։ Սի­րիա­ցի­նե­րի օ­դա­յին հար­ձակ­ման ժա­մա­նակ զոհ­ված­ներն ու տու­ժած­նե­րը ոչ թե քա­ղա­քա­ցիա­կան ան­ձեր են ե­ղել, այլ ա­հա­բե­կիչ­ներ։ Հա­վա­նա­բար թուր­քա­կան զրա­հա­տեխ­նի­կան գնում էր ոչ միայն ա­հա­բե­կիչ­նե­րին «օգ­նե­լու». են­թադր­վում էր, որ թուր­քա­կան բա­նա­կը Խան Շեյ­խու­նում կռ­վի մեջ կմտ­նի սի­րիա­կան բա­նա­կի հետ, իսկ հե­տո այն­տեղ կմ­նա որ­պես օ­կու­պա­ցիոն ուժ։ Հի­շեց­նեմ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին, որ վեր­ջերս Նուր Սուլ­թա­նում (Ղա­զախս­տան) բա­նակ­ցու­թյուն­ներ ե­ղան տա­րա­ծաշր­ջա­նում ա­պա­ռազ­մա­կա­նաց­ման մա­սին, իսկ օ­գոս­տո­սի 2-ին ու­ժի մեջ մտավ Իդ­լի­բում կրա­կի դա­դա­րեց­ման վե­րա­բե­րյալ հեր­թա­կան փաս­տա­թուղ­թը։ Բայց օ­գոս­տո­սի 5-ին սի­րիա­կան բա­նա­կը վեր­սկ­սեց գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի խախտ­ման պատ­ճա­ռով. օգտ­վե­լով խա­ղա­ղու­թյու­նից` բանդ­կազ­մա­վո­րում­նե­րը փոր­ձեր ձեռ­նար­կե­ցին հար­ձակ­վե­լու սի­րիա­ցի զին­վո­րա­կան­նե­րի վրա Հա­մա նա­հան­գի հյու­սի­սում և բազ­միցս կրակ բա­ցե­ցին բնա­կա­վայ­րե­րի վրա։
Ի­րա­վի­ճա­կի խոր վեր­լու­ծու­թյունն ու զար­գաց­ման կան­խա­տե­սու­մը եր­կու-ե­րեք պար­բե­րու­թյամբ անհ­նար է հիմ­նա­վո­րել ու շա­րադ­րել։ Բա­վա­կան չեն նույ­նիսկ թեր­թի լայն հե­տաքն­նու­թյան ծա­վալ­նե­րը, ո­րով­հետև ո­լոր­տը շատ նր­բին է, քա­նի որ կապ­ված է ռազ­մա­կան անվ­տան­գու­թյան հար­ցե­րի հետ, իսկ ի­րա­կան տե­ղե­կույ­թի մեծ մա­սը թաքց­ված է շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րից։ Ա­ռայժմ ա­սեմ, որ ե­թե ճիշտ են իս­րա­յե­լա­կան «DEBKAfile» և սի­րիա­կան «Deir Ezzor 24» լրատ­վա­մի­ջոց­նե­րը, ա­պա Ռու­սաս­տա­նը ձեռ­նա­մուխ է ե­ղել Սի­րիա­յի արևել­քում և հյու­սիս-արևել­քում եր­կու նոր ռազ­մա­բա­զա­յի ստեղծ­մա­նը։ «Իսկ ի՞նչ է լի­նե­լու Սի­րիա­յի քր­դե­րի հետ» հար­ցը նա­հան­ջել է տաս­նե­րորդ պլան։ Ա­ռա­վել հրա­տապ է այն հար­ցը, թե ինչ է լի­նե­լու Սի­րիա­յից ԱՄՆ-ի և Թուր­քիա­յի ա­ռայժմ չտար­հան­ված զին­վո­րա­կան­նե­րի հետ։ Մենք պարզ պատ­կե­րաց­նում ենք, որ այդ հարցն ան­հան­գս­տաց­նում է ոչ միայն նշ­ված եր­կր­նե­րին, այլև Իս­րա­յե­լին. չէ՞ որ Սի­րիա­յում թուր­քե­րի և ա­մե­րի­կա­ցի­նե­րի ներ­կա­յու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է այն բա­նով, որ այդ­պես էին ու­զում Իս­րա­յե­լը և ԱՄՆ-ի սիո­նիստ­նե­րը։ Այս­պես թե այն­պես, բայց թուր­քա­կան տան­կա­յին շա­րա­սյան դեմ սի­րիա­կան ռազ­մա­կան ա­վիա­ցիա­յի օ­գոս­տո­սյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ Ի­րա­նի և Ռու­սաս­տա­նի համ­բե­րու­թյունն ի­րոք սպառ­վել է, այդ պատ­ճա­ռով Թեհ­րա­նի և Մոսկ­վա­յի զին­վո­րա­կան շր­ջա­նակ­նե­րը հա­վա­նու­թյուն տվե­ցին սի­րիա­կան բա­նա­կի գոր­ծո­ղու­թյուն­նե­րին։
Այդ ֆո­նին, օ­գոս­տո­սի երկ­րորդ կե­սից, աշ­խար­հը քն­նար­կում է այն, թե Ի­րանն ինչ­պես հաղ­թեց Անգ­լիա­յին «նավ­թա­նա­վա­յին պա­տե­րազ­մում»։ Անգ­լիան, ի դեմս Ջիբ­րալ­թա­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի, լիո­վին ա­զատ ար­ձա­կեց ի­րա­նա­կան «GRACE-1» նավ­թա­նա­վը` բե­ռով և անձ­նա­կազ­մով, չկա­տա­րե­լով ԱՄՆ-ի հրա­մա­նը։ Ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով, իմ լավ ծա­նոթ ու գոր­ծըն­կեր Ռա­ջաբ Սա­ֆա­րո­վը, ո­րին հիա­նա­լի գի­տեն և ըն­դու­նում են Թեհ­րա­նի ա­մե­նա­վե­րին խա­վե­րում, այդ նույն օ­րը ա­նո­ղո­քա­բար մեր­կաց­րեց Իս­րա­յե­լի և Քու­վեյ­թի իս­րա­յե­լա­մետ սուն­նի ա­րաբ­նե­րի այն կեղ­ծի­քը, թե իբր իս­րա­յե­լա­կան F-35-նե­րը «թռել են ողջ Ի­րա­նի վրա­յով և ա­մեն ինչ նկա­րա­հա­նել», իսկ «ռուս­նե­րը դա­վա­ճա­նել են Ի­րա­նին ու գաղտ­նի կո­դե­րի բա­նա­լի­նե­րը հանձ­նել, այդ պատ­ճա­ռով C-300-նե­րը չեն «բռ­նել» իս­րա­յե­լա­կան F-35-նե­րը»։ Ես ա­մեն ինչ հաս­կա­նում եմ, բայց չեմ հաս­կա­նում, թե ծա­խու սուն­նի ա­րաբ­ներն ին­չու են այդ­քան հի­մա­րա­բար գոր­ծում ի շահ Իս­րա­յե­լի։ Հա­վա­նա­բար նրանք, ա­վե­լի ճիշտ` վեր­նա­խա­վը, ար­դեն ոչ թե մու­սուլ­ման են, այլ հրեա, միայն թե դա թաքց­նում են իս­լա­մա­կան հա­մայն­քից։
Հի­շեց­նեմ. 2010-11 թթ. իս­րա­յե­լա­կան ոչ մի ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ, ո­րը փոր­ձել էին Ի­րա­նի օ­դա­յին տա­րա­ծու­թյուն «նե­տել»... Աֆ­ղանս­տա­նից ու Պա­կիս­տա­նից, չի վե­րա­դար­ձել. բո­լո­րը խոց­վել են, դրանց բե­կոր­ներն Ի­րա­նը ցու­ցադ­րել է ողջ աշ­խար­հին, չնա­յած այն ժա­մա­նակ չու­ներ ոչ C-300, ոչ C-400։ Նույնն է ե­ղել ա­մե­րի­կյան ա­նօ­դա­չու ինք­նա­թիռ­նե­րի հետ, իսկ մե­կը` ա­մե­նաա­ռաջ­նա­կարգն ու թան­կը` «RQ-170 Sentinel»-ը, կա­լան­վել ու գետ­նին է ի­ջեց­վել։ Նույնն է ար­վել ա­մե­րի­կյան «Boing Insitu Scan Eagle» ա­նօ­դա­չու ինք­նա­թի­ռի հետ, և դա նույն­պես Ի­րա­նը ցու­ցադ­րել է աշ­խար­հին։ Բա­րաք Օ­բա­ման եր­կար ժա­մա­նակ ա­մեն ինչ հեր­քում էր, բայց «RQ-170 Sentinel»-ը վեր­ջին կա­թի­լը դար­ձավ. Օ­բա­ման ծն­կի էր ե­կել և Ի­րա­նին խնդ­րում էր վե­րա­դարձ­նել այդ ինք­նա­թի­ռը։ Սա­կայն Ի­րանն ա­հա­բե­կիչ­նե­րի հետ բա­նակ­ցու­թյուն­ներ չի վա­րում. այդ ա­մե­նը մնաց Ի­րա­նում։ Այժմ էլ աշ­խար­հը դար­ձավ Անգ­լիա­յի խայ­տա­ռա­կու­թյան վկան, նրա հետ էլ` ԱՄՆ-ի և Իս­րա­յե­լի, ո­րով­հետև ի­րա­նա­կան նավ­թա­նա­վի նկատ­մամբ սադ­րանքն անգ­լիա­ցի­նե­րը ձեռ­նար­կել էին բա­ցա­ռա­պես Վա­շինգ­տո­նի ու Թել Ա­վի­վի պատ­վե­րով։ «Նավ­թա­նա­վա­յին պա­տե­րազ­մում» հա­շի­վը 3։1 է` հօ­գուտ Ի­րա­նի։ Այժմ բա­նակ­ցու­թյուն­ներ են ըն­թա­նում անգ­լիա­կան «Stena Impero» նավ­թա­նա­վի ա­զատ­ման վե­րա­բե­րյալ, ուս­տի Ի­րա­նի ԱԳՆ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ Աբ­բաս Մու­սա­վին ա­ռա­ջար­կել է սպա­սել ի­րա­նա­կան դա­տա­րա­նի վճ­ռին։ Իսկ ի­րա­նա­կան նավ­թա­նավն իր անձ­նա­կազ­մով շա­րու­նա­կել է ու­ղին և օ­գոս­տո­սի վեր­ջին բա­րե­հա­ջող կեր­պով բե­րած նավ­թը հասց­րել պատ­վի­րա­տուին։
Այդ դր­վա­գը կա­վար­տեմ ա­հա թե ին­չով։ Ա­ռա­ջին. օ­գոս­տո­սի 12-ին ա­րա­բա­կան աշ­խար­հի ա­ռա­ջա­տար թեր­թե­րից մե­կը` «Ալ քուդս ալ Ա­րա­բին», գրել է, որ Սի­րիա­յում և Ե­մե­նում Սաու­դյան Ա­րա­բիա­յի ձա­խո­ղու­մը և Ի­րա­նի դեմ ԱՄՆ-ի պա­տե­րազ­մից հիաս­թա­փու­թյու­նը Էր Ռիա­դին ստի­պե­ցին մեղ­մաց­նել Թեհ­րա­նի նկատ­մամբ տո­նը և քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ «Սաու­դյան Ա­րա­բիան սկ­սել է խա­ղաղ նա­հան­ջի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը` հաշ­վի առ­նե­լով ե­մեն­ցի­նե­րի հա­ջո­ղու­թյուն­նե­րը և Պար­սից ծո­ցում որ­պես տա­րա­ծաշր­ջա­նա­յին տե­րու­թյուն Ի­րա­նի հա­մաշ­խար­հա­յին ճա­նա­չու­մը ԱՄՆ-ի և Մեծ Բրի­տա­նիա­յի հետ նրա դի­մա­կա­յու­թյու­նից հե­տո,- գրում է այդ թեր­թը։- Էր Ռիադն այժմ գի­տակ­ցում է, որ ոչ Վա­շինգ­տո­նը, ոչ Թել Ա­վի­վը շա­հագր­գռ­ված չեն Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մով»։ «Ալ քուդս ալ Ա­րա­բին» գրել է, որ սաու­դյան ԶԼՄ-ներն այլևս ա­զա­տո­րեն չեն վի­րա­վո­րում և հար­ձակ­վում Ի­րա­նի վրա, ներ­կա­յումս գոր­ծում են զգու­շո­րեն, նշում է նաև, որ Ա­ՄԷ-ն սկ­սել է իր զոր­քե­րի դուրս­բե­րու­մը Ե­մե­նից, ին­չը հիմք է ստեղ­ծում պա­տե­րազ­մից ա­վեր­ված երկ­րից նաև Էր Ռիա­դի զոր­քե­րի դուրսբեր­ման հա­մար։ Երկ­րորդ. ի­րա­նա­կան «Թաս­նիմ նյուզ» լրատ­վա­մի­ջո­ցը օ­գոս­տո­սի 16-ին հա­ղոր­դել է, որ Ի­րա­նի ՌԾՈՒ-ի հրա­մա­նա­տար, դեր­ծո­վա­կալ Հո­սեյն Խան­զա­դին հայ­տա­րա­րել է. «Թշ­նա­մի­նե­րը պետք է հնա­րա­վո­րինս շուտ հե­ռա­նան տա­րա­ծաշր­ջա­նից, հա­կա­ռակ դեպ­քում նվաս­տաց­ված կնա­հան­ջեն»։ Նա նա­խազ­գու­շաց­րել է տա­րա­ծաշր­ջա­նա­յին թշ­նա­մի­նե­րին, ինչ­պես նաև ԱՄՆ-ին, Մեծ Բրի­տա­նիա­յին և Իս­րա­յե­լին. «Պար­սից ծո­ցում և Օ­մա­նի ծո­ցում կազ­մա­վոր­վում և զար­գա­նում է դի­մադ­րու­թյան իս­լա­մա­կան ծո­վա­յին ճա­կա­տը։ Տա­րա­ծաշր­ջա­նի հարս­տու­թյուն­նե­րի կո­ղո­պու­տի դա­րաշր­ջանն ա­վարտ­վել է, և թշ­նա­մի­նե­րը պետք է տա­րա­ծաշր­ջա­նը լքեն ինչ­քան հնա­րա­վոր է շուտ»։ Ի­րա­նի թշ­նա­մի­նե­րը կա­տա­րյալ հի­մար կլի­նեն, ե­թե չան­սան դեր­ծո­վա­կա­լի կո­չին։ Այս­տեղ իս­կը տե­ղին է Ի­րա­նի ծո­վա­յին­նե­րի հու­լի­սյան հայ­տա­րա­րու­թյու­նը հի­շեց­նե­լը։ Այն ժա­մա­նակ ԻՀՊԿ-ի հրա­մա­նա­տա­րի տե­ղա­կալ, ծո­վա­կալ Ա­լի Ֆա­դա­վին հայ­տա­րա­րեց, որ «ԱՄՆ-ի զին­ված ու­ժերն ու­ժեղ ցն­ցում են ապ­րում Պար­սից ծոց մտ­նե­լիս և Ի­րա­նի զին­վո­րա­կան­նե­րին հան­դի­պե­լիս»։ Ա­մե­րի­կա­ցի զին­վո­րա­կան­նե­րին մաղ­թենք ա­վե­լի շատ «ու­ժեղ ցն­ցում», քա­նի դեռ գտն­վում են օ­տար ջրա­տա­րածք­նե­րում և օ­տար տա­րածք­նե­րում։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 3871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ