Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պու­տի­նը հար­գում և գնա­հա­տում է Քո­չա­ր­յա­նին

Պու­տի­նը հար­գում և գնա­հա­տում է Քո­չա­ր­յա­նին
08.10.2019 | 00:17
Պարզ­վեց, որ հայ-ռու­սա­կան օ­րա­կար­գի միակ հար­ցը Վլա­դի­միր Պու­տին-Բե­լա Քո­չա­րյան հան­դի­պումն է։ Այս մա­սին է վկա­յում եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի ա­ռանց օ­րա­կար­գի հան­դիպ­ման մա­սին տե­ղե­կատ­վու­թյու­նը։ Ոչ միայն հայ­կա­կան լրատ­վա­մի­ջոց­ներն էին կենտ­րո­նա­ցել Քո­չա­րյա­նի տիկ­նոջ հետ ՌԴ ղե­կա­վա­րի հան­դիպ­ման փաս­տի վրա, այլև այդ թե­ման չշր­ջանց­վեց ռու­սա­կան կենտ­րո­նա­կան` Россия հե­ռուս­տաա­լի­քով։ «Моск­ва.Кремль.Путин» հա­ղոր­դա­շա­րի հեր­թա­կան թո­ղարկ­ման ըն­թաց­քում Քո­չա­րյա­նի հան­դեպ Պու­տի­նի դրա­կան վե­րա­բեր­մուն­քը ա­ռանձ­նա­հա­տուկ շեշտ­վեց։ Հայտ­նի վեր­լու­ծա­բան, հե­ռուս­տա­հա­ղոր­դա­վար Վլա­դի­միր Սո­լո­վյովն ի լուր աշ­խարհի փաս­տեց, որ ՌԴ նա­խա­գա­հը հա­տուկ վե­րա­բեր­մունք ու­նի ՀՀ 2-րդ նա­խա­գա­հի և նրա ըն­տա­նի­քի հան­դեպ։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, ՌԴ ղե­կա­վա­րի այս ու­շադ­րու­թյու­նը շատ ծանր է տա­նում Փա­շի­նյա­նը։ Իսկ Լավ­րո­վի հայտ­նի հայ­տա­րա­րու­թյու­նը վերջ­նա­կա­նա­պես հու­նից հա­նել է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին։
Նույն աղ­բյու­րի փո­խանց­մամբ, դի­վա­նա­գի­տա­կան խո­ղո­վակ­նե­րով Փա­շի­նյա­նին հաս­կաց­րել են, որ ինքն է ստեղ­ծել այս խն­դի­րը հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, ու նա էլ պար­տա­վոր է լու­ծում­ներ գտ­նել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1314

Մեկնաբանություններ