Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Եթե պատ­գա­մա­վոր­ներն ի­մա­նան՝ ին­չի հա­մար են գու­մար ստա­նում, կտխ­րեն

Եթե պատ­գա­մա­վոր­ներն ի­մա­նան՝ ին­չի հա­մար են գու­մար ստա­նում, կտխ­րեն
29.10.2019 | 00:54

Խորհ­դա­րա­նա­կան հիմ­նա­կան ու ար­տա­հերթ նիս­տե­րից զատ հա­ճախ եմ լի­նում Ազ­գա­յին ժո­ղո­վում, գու­ցե պատ­գա­մա­վոր­նե­րից ա­վե­լի: Անն­կա­րագ­րե­լի բարդ է խոր­հր­դա­րա­նա­կան աշ­խա­տանք­նե­րը լու­սա­բա­նող լրագ­րո­ղի գոր­ծը, երբ ինչ-որ հար­ցի առն­չու­թյամբ հար­ցազ­րույց է ցան­կա­նում վերց­նել, իսկ պատ­գա­մա­վո­րը «տե­ղում չէ», «այ­սօր չի գա­լու», «ար­դեն դուրս է ե­կել», «հան­դիպ­ման է» և այլն: Երևույ­թը, ի­հար­կե, նոր չէ, նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ էլ էր նույն պատ­կե­րը, բայց, փաս­տո­րեն, վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­սած «ի­րա­վի­ճակ է փոխ­վել»-ը օ­րենք գրող մարդ­կանց վրա չի տա­րած­վել: Ըստ մեր ու­սում­նա­սի­րու­թյան՝ ա­մե­նից պար­տա­ճա­նա­չը «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» պատ­գա­մա­վոր­ներն են, ան­պար­տա­ճա­նա­չը՝ «Բար­գա­վաճ Հա­յաս­տա­նի­նը»: Իմ­քայ­լա­կան­նե­րը` խոր­հր­դա­րա­նի նվի­րյալ­նե­րը, հա­մես­տո­րեն, լու­ռու­մունջ աշ­խա­տում են, ուղ­ղա­կի փա­փուկ ա­թոռ­ներ զբա­ղեց­նող­ներն ԱԺ են գա­լիս ա­սել-խո­սե­լու և գե­ղե­ցիկ լու­սան­կար­ներ հրա­պա­րա­կե­լու հա­մար: Երևույ­թի մա­սին վեր­ջերս նաև սո­ցիա­լա­կան ցան­ցում էի գրել, որ «ե­թե ի­մա­նամ՝ պատ­գա­մա­վոր­ներն ին­չի հա­մար են գու­մար ստա­նում, կեր­ջա­նա­կա­նամ»: Ըն­կեր­նե­րիցս մե­կը, բյու­րե­ղաց­նե­լով միտքս, դրա ա­ռա­վել լավ բա­նաձևումն էր տվել՝ «ե­թե պատ­գա­մա­վոր­ներն ի­մա­նան՝ ին­չի հա­մար են գու­մար ստա­նում, կտխ­րեն»: Ա­ռա­վել քան տխուր էր օ­րեր ա­ռաջ խոր­հր­դա­րա­նում ար­ձա­նագր­ված պատ­կե­րը՝ 132 ա­թոռ, ո­րից զբաղ­ված էր մոտ տա­սը միայն: «Բաց դռ­ներ» ծագ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում խոր­հր­դա­րան այ­ցե­լած ա­շա­կերտ­նե­րին և ու­սու­ցիչ­նե­րին ԱԺ նա­խա­գահ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը ստիպ­ված էր այս­պես ող­ջու­նել. «Նիս­տե­րի դահ­լի­ճի պատ­կե­րը, ցա­վոք, այն­քան էլ ու­րա­խա­լի չէ»:


Հու­սանք՝ ԱԺ նա­խա­գահ Միր­զո­յա­նը գո­նե իր խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րին կհոր­դո­րի պար­տա­կա­նու­թյուն­նե­րը լիար­ժե­քո­րեն կա­տա­րել, ան­հար­կի չբա­ցա­կա­յել աշ­խա­տան­քից ու «սել­ֆի» ա­նե­լու փո­խա­րեն օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին ծա­նո­թա­նալ:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 5037

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ