Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՈՒ զար­մա­նա­լիո­րեն օ­տա­րա­լե­զու դպ­րոց­նե­րի դեմ պայ­քա­րող Ա­րա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նի թի­րախն այ­սօր դար­ձել են հա­յոց լե­զուն, հայ ժո­ղովր­դի ու հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թ­յու­նը

ՈՒ զար­մա­նա­լիո­րեն օ­տա­րա­լե­զու դպ­րոց­նե­րի դեմ պայ­քա­րող Ա­րա­յիկ Հա­րու­թ­յուն­յա­նի թի­րախն այ­սօր դար­ձել են  հա­յոց լե­զուն, հայ ժո­ղովր­դի ու հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թ­յու­նը
22.11.2019 | 00:30

(ի­րա­վի­ճա­կը ոչ թե պայթ­յու­նավ­տանգ է, այլ ար­դեն պայ­թել է)

Տե­սա­նե­լի է‚ որ իշ­խա­նա­կան ողջ թի­մը՝ սկ­սած վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նից‚ վեր­ջաց­րած իշ­խա­նա­կան ֆեյ­քե­րով‚ ցու­ցադ­րա­բար ըն­դու­նել է մի դիրք‚ թե իբր ի­րենց ա­ռանձ­նա­պես չի ան­հան­գս­տաց­նում կա­ռա­վա­րու­թյան ա­մե­նաեր­կար ա­նունն ու­նե­ցող կա­ռույ­ցի՝ ՀՀ կր­թու­թյան‚ գի­տու­թյան‚ մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան սու­պեր­ղե­կա­վա­րի շուրջ ստեղծ­ված բա­վա­կա­նին լար­ված ի­րա­վի­ճա­կը։ Սա­կայն‚ այ­նուա­մե­նայ­նիվ‚ նաև ակն­հայտ է‚ որ լար­վա­ծու­թյունն աս­տի­ճա­նա­բար ա­վե­լի է խո­րա­նում ու ընդ­լայն­վում թե՛ թե­մա­նե­րի‚ թե՛ ներգ­րավ­վող հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան շեր­տե­րի ա­ռու­մով‚ ին­չը բա­վա­կա­նին լուրջ ան­հան­գս­տու­թյուն­ներ է ա­ռա­ջաց­նում իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վում։ Նույ­նիսկ այն փաս­տը‚ որ ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյանն ի­րեն բնո­րոշ ո­ճով՝ զգաց­մուն­քա­յին ու ոչ դի­վա­նա­գի­տա­կան դրսևո­րում­նե­րով‚ փոր­ձում է պաշտ­պա­նել իր զի­նակ­ցին‚ ոչ թե հան­դար­տեց­նում է կր­քե­րը‚ այլ է՛լ ա­վե­լի է շի­կաց­նում։


Ի­րա­կա­նում խն­դի­րը միայն Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը չէ. այն աս­տի­ճա­նա­բար սկ­սում է կրել հա­մա­կար­գա­յին բնույթ։ Թեև հան­րու­թյան սևե­ռու­մը դեռևս մի նա­խա­րա­րու­թյան վրա է‚ սա­կայն‚ ըստ էու­թյան‚ այդ մի նա­խա­րա­րու­թյունն իր մեջ նե­րա­ռում է կարևոր ո­լորտ­ներ՝ կր­թու­թյուն‚ գի­տու­թյուն‚ մշա­կույթ‚ սպորտ։ Եվ ե­թե մենք ու­շա­դիր վեր­լու­ծենք ի­րա­վի­ճա­կը‚ ա­պա կտես­նենք‚ որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հետ կապ­ված ճգ­նա­ժա­մը տա­րած­վում է բո­լոր այդ ո­լորտ­նե­րի վրա։ Մաս­նա­վո­րա­պես‚ կր­թու­թյան բնա­գա­վա­ռում խն­դիր­ներ են ա­ռա­ջա­ցել «Բարձ­րա­գույն կր­թու­թյան և գի­տու­թյան մա­սին» օ­րեն­քի նա­խագ­ծի հետ կապ­ված‚ մշա­կույ­թի աս­պա­րե­զում ռում­բի դեր կա­տա­րե­ցին տրանս­գեն­դեր մար­զի­կի մա­սին նկա­րա­հան­վող ֆիլմն ու մետ­րո­յի կա­յա­րա­նում ֆու­տու­րիս­տա­կան ներ­կա­յաց­ման բե­մադ­րու­մը։ Այս ա­մե­նը մեր­կաց­րեց Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի կող­մից տար­վող ամ­բողջ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։ Իսկ վեր­ջին օ­րե­րին գրե­թե պայ­թեց ամ­բողջ մար­զա­կան աշ­խար­հը։ ՀՀ պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ գրե­թե ամ­բողջ մար­զաշ­խար­հը պաշ­տո­նա­կան՝ ֆե­դե­րա­ցիա­նե­րի մա­կար­դա­կով (բա­ցի շախ­մա­տից ու ֆուտ­բո­լից) ոչ ա­սաց Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Փաս­տո­րեն‚ կա­րող ենք ար­ձա­նագ­րել‚ որ այս նա­խա­րա­րի ղե­կա­վա­րած բո­լոր ո­լորտ­նե­րում կա ճգ­նա­ժամ։ Եվ այդ թե­մա­նե­րը նույ­նիսկ ոչ թե պայ­թյու­նավ­տանգ են‚ այլ ար­դեն պայ­թել են։ Եվ այժմ ընդ­դեմ այս նա­խա­րա­րի ու նրա քա­ղա­քա­կան կուր­սի ի­րա­կա­նաց­վող ակ­ցիա­նե­րը վե­րա­բե­րում են նրա ղե­կա­վա­րած բո­լոր ո­լորտ­նե­րին։


Տե­ղի ու­նե­ցո­ղի դեմ իշ­խա­նու­թյան կող­մից շր­ջա­նառ­վող գլ­խա­վոր փաս­տարկ­նե­րից մեկն այն է‚ որ բո­լոր թե­մա­ներն ու շար­ժում­ներն ուղ­ղորդ­վող են և քա­ղա­քա­կան են­թա­տեքստ են պա­րու­նա­կում։ Ի­հար­կե‚ հան­րու­թյա­նը շե­ղե­լու հա­մար իշ­խա­նու­թյան կող­մից հան­րա­յին‚ քա­ղա­քա­կան քն­նար­կում­նե­րի դաշտ ներ­մու­ծած այս օ­րա­կար­գը զա­վեշ­տա­լի է։ Հաս­կա­նա­լի է‚ որ ե­թե ըն­դվ­զում­ներն ըն­թա­նում են ո­լոր­տի քա­ղա­քա­կան պա­տաս­խա­նա­տուի՝ նա­խա­րա­րի դեմ‚ ա­պա դրանք քա­ղա­քա­կան բնույթ ու­նեն։ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի գրա­ված պաշ­տո­նը քա­ղա­քա­կան է‚ ա­վե­լին՝ նա Նի­կոլ Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան թի­մի ա­մե­նա­կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից է‚ ուս­տի այս բո­լոր գոր­ծըն­թաց­նե­րը միան­գա­մայն քա­ղա­քա­կան են։


Ի վեր­ջո‚ ո՞վ է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը։ Նախ և ա­ռաջ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն իր կեր­պա­րում ամ­փո­փում է միա­ժա­մա­նակ քա­ղա­քա­կան‚ հա­սա­րա­կա­կան‚ քա­ղա­քա­ցիա­կան մի քա­նի շեր­տեր։ Նախ և ա­ռաջ այս նա­խա­րարն իր ար­ժե­հա­մա­կար­գով‚ իր քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րով ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գահ Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի հա­մա­կիր­նե­րից է։ 2008 թվա­կա­նին այդ թի­մի ան­դամ է ե­ղել‚ և նա որ­պես գոր­ծիչ ձևա­վոր­վել է 2008 թվա­կա­նի ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րի ու դրանց հա­ջոր­դած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո։ Եվ երբ 2008 թվա­կա­նից հե­տո Տեր-Պետ­րո­սյա­նից տա­րան­ջատ­վեց ե­րի­տա­սարդ­նե­րի այն թի­մը‚ ո­րը հե­տա­գա­յում պետք է հա­մախ­մբ­վեր նոր շարժ­ման՝ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նագ­րի» շուրջ‚ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը ՀՀ ա­ռա­ջին նա­խա­գա­հին լքող­նե­րի թվում էր։


Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նին ա­մե­նա­մոտ կանգ­նած մարդ­կան­ցից էր‚ ա­վե­լին‚ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նագ­րի» ա­ռա­ջին պաշ­տո­նա­կան ղե­կա­վարն էր։ Դա այն ժա­մա­նակն էր‚ երբ Նի­կոլ Փա­շի­նյա­նը շատ էր խո­սում քա­ղա­քա­կան ինս­տի­տու­ցիո­նա­լիզ­մի մա­սին՝ ա­սե­լով‚ որ ա­ռաջ­նորդ­ներ չպետք է լի­նեն։ Ի­հար­կե‚ նրա այդ թեզն այ­սօր շատ ծի­ծա­ղե­լի է հն­չում‚ երբ տես­նում ենք‚ թե վեր­ջինս ինչ­պի­սի մե­նիշ­խա­նու­թյուն է սահ­մա­նել երկ­րում ու կա­ռա­վա­րու­թյու­նում։


Նկա­տենք նաև‚ որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը կար­կա­ռուն սո­րո­սա­կան է‚ ա­վե­լին‚ ինչ­պես Սո­րո­սի հիմ­նադ­րա­մի խո­շոր մաս­նա­գետ Նա­րեկ Մա­լյանն է ա­սում‚ ի տար­բե­րու­թյուն այլ սո­րո­սա­կան­նե­րի‚ ո­րոնք ըն­դա­մե­նը շար­քա­յին գրան­տա­կեր­ներ են‚ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն աշ­խա­տա­վար­ձով ծա­ռա­յող­նե­րից մեկն էր` «Թրանս­փա­րեն­սի ին­թեր­նեյշնլ» հա­կա­կո­ռուպ­ցիոն կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ‚ և իր տե­սա­կետ­նե­րով ամ­բող­ջո­վին հա­րում է այս կա­ռույ­ցի գա­ղա­փա­րա­խո­սու­թյա­նը։ Չի կա­րե­լի չհա­մա­ձայ­նել Նա­րեկ Մա­լյա­նի հետ‚ որ մեծ տար­բե­րու­թյուն կա Սո­րո­սից մեկ-եր­կու ան­գամ դրա­մաշ­նորհ ստա­ցո­ղի և այդ ցան­ցի մեջ մտած աշ­խա­տա­վար­ձով աշ­խա­տո­ղի միջև։ Իսկ սո­րո­սա­կան կա­ռույց­նե­րը ե­թե մի քա­նի լու­մա գու­մար են տա­լիս ինչ-որ մե­կին‚ նաև մե­ծա­թիվ կոմպ­րո­մատ­ներ են հա­վա­քում վեր­ջի­նիս մա­սին։


Հե­տաքր­քիր է նաև Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի կեր­պա­րը հա­սա­րա­կա­կան դաշ­տում։ 2012 թվա­կա­նից‚ երբ նա զբաղ­վում էր քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյամբ‚ սևեռ­վել էր օ­տա­րա­լե­զու դպ­րոց­նե­րի դեմ պայ­քա­րին և դրա ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից էր։ Եվ ինչ­պես սպա­սե­լի էր‚ սո­րո­սա­կան քա­ղա­քա­ցիա­կան դպ­րոց ան­ցա­ծի հիմ­նա­կան թի­րա­խը ե­ղել է միայն ռու­սաց լե­զուն։ Այ­սինքն՝ նրա պայ­քա­րը ոչ թե անգ­լիա­կան կամ ֆրան­սիա­կան‚ այլ հենց ռու­սա­կան դպ­րոց­նե­րի դեմ էր։ Ռու­սա­ֆո­բա­կան ուղղ­վա­ծու­թյամբ այս գոր­ծի­չը նա­խա­րար դառ­նա­լուց հե­տո էլ շա­րու­նա­կում էր իր մար­տա­վա­րու­թյու­նը։ Նա­խա­րար դառ­նա­լուց հե­տո նա պար­տադ­րեց‚ որ­պես­զի հա­յաս­տա­նյան հե­ռուս­տա­տե­սա­յին միակ ռու­սա­լե­զու նա­խա­գի­ծը՝ «Ի՞նչ‚ որ­տե՞ղ‚ ե՞րբ»‚ դառ­նա հա­յե­րեն։ Այս հար­ցը մեծ սկան­դալ ա­ռա­ջաց­րեց ռու­սա­կան մա­մու­լում։ Նա պե­տու­թյան ա­ջակ­ցու­թյան դի­մաց պար­տադ­րեց հա­ղորդ­ման հա­յե­րե­նա­ցու­մը։ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ռու­սա­ֆո­բու­թյու­նը բո­լո­րին հայտ­նի է‚ ու պա­տա­հա­կան չէ‚ որ ռու­սա­կան վեր­լու­ծա­կան մա­մու­լը Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյան ու վեր­ջի­նիս հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րու­թյուն­նե­րի մա­սին խո­սե­լիս ա­ռա­ջին հեր­թին շեշ­տում է հենց սու­պեր­նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի ա­նու­նը՝ հի­շա­տա­կե­լով նրա սո­րո­սա­կան ծա­գու­մը։


Ա­հա այս­պի­սի քա­ղա­քա­կան‚ հա­սա­րա­կա­կան հե­տա­գիծ ու­նի այս սու­պեր­նա­խա­րա­րը։ Սա­կայն կա ևս մեկ նր­բե­րանգ։ Այս մար­դը մտ­նում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի այն շատ փոքր շր­ջա­նա­կի մեջ‚ ո­րը հա­մար­վում է ՀՀ վար­չա­պե­տի հե­նա­րա­նը՝ ան­վի­ճե­լի‚ վս­տա­հե­լի հե­նա­րա­նը‚ ո­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նի աչ­քերն ու ա­կանջ­ներն է։ Ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող է թվալ‚ թե այդ այդ մարդ­կանց թի­վը շատ է‚ սա­կայն ի­րա­կա­նում հա­կա­ռակն է։ Ըն­դա­մե­նը մի տաս­նյակ մարդ կա­րե­լի է հաշ­վել‚ որ ի­րոք հա­վա­տա­րիմ են վար­չա­պե­տին և ա­ռա­ջին իսկ ա­ռի­թի դեպ­քում չեն լքի նրա նա­վը։ ՈՒ այդ փոք­րա­թիվ մարդ­կանց Փա­շի­նյա­նը փոր­ձում է չհանձ­նել։


Զար­մա­նա­լի չէ‚ որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին պա­հե­լու հա­մար գնում է լուրջ ի­մի­ջա­յին ու քա­ղա­քա­կան կո­րուստ­նե­րի։ Դրա ա­մե­նա­վառ օ­րի­նակն այն է‚ որ ա­ռանց լուրջ փաս­տարկ­նե­րի փոր­ձում է պաշտ­պա­նել Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի կր­թա­կան նո­րա­րա­րու­թյուն­նե­րը‚ սկան­դա­լա­յին քայ­լե­րը‚ ան­գամ ամ­բողջ աշ­խար­հի առջև Հա­յաս­տա­նի թիվ մեկ քա­ղա­քա­կան ամ­բիո­նից իր անձ­նա­կան պաշտ­պա­նու­թյան ներ­քո վերց­րեց տրանս­գեն­դեր Մե­լին‚ ինչն ուղ­ղա­կի խայ­տա­ռակ ար­ձա­գանք ու­նե­ցավ։ Այն գու­ցե այ­սօր նրա դեմ չի կի­րառ­վում‚ սա­կայն վա­ղը‚ երբ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյունն է՛լ ա­վե­լի թու­լա­նա‚ պատ­մա­կան կոմպ­րո­մատ դար­ձած այս փաստն ան­կաս­կած հի­շա­տակ­վե­լու է։


Պարզ է‚ որ այն‚ ինչ այ­սօր կա­տար­վում է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի շուրջ‚ խո­րա­նա­լու է։ Ա­սել‚ թե դա կբե­րի քա­ղա­քա­կան ա­նակն­կալ­նե­րի‚ հրա­ժա­րա­կա­նի‚ այն­քան էլ ճիշտ չէ։ Սա­կայն ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը ա­հագ­նա­ցող զար­գա­ցում­ներ ու մե­ծա­ցող զանգ­ված­ներ տես­նի իր դեմ‚ չի բա­ցառ­վում, որ իշ­խա­նու­թյու­նը պա­հե­լու հա­մար նա հանձ­նի Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին կամ ցան­կա­ցած մե­կին‚ ա­ռա­վել ևս‚ որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայտ­նի է որ­պես պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ չպա­հող‚ դա­վա­նանք ու սկզ­բունք­ներ չու­նե­ցող անձ­նա­վո­րու­թյուն։ Նկա­տենք‚ որ այս պա­հի դրու­թյամբ նման զար­գա­ցում չի ուր­վագծ­վում. բո­ղո­քող զանգ­վածն ա­ռայժմ ու­սա­նո­ղա­կան և դա­սա­խո­սա­կան մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­ներն են‚ ո­րոնց բարձ­րաց­րած հար­ցե­րի ա­ռանց­քը կր­թա­կան և գի­տա­կան բա­րե­փո­խում­ներն են։ ՈՒ զար­մա­նա­լիո­րեն օ­տա­րա­լե­զու դպ­րոց­նե­րի դեմ պայ­քա­րող Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի թի­րախն այ­սօր դար­ձել են հա­յոց լե­զուն‚ հայ ժո­ղովր­դի ու հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նը։ Ան­ժխ­տե­լի է‚ որ այս պայ­քարն ու­նի նաև քա­ղա­քա­կան են­թա­տեքստ։ Այն փաս­տը‚ որ խա­ղի մեջ է նաև «Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցու­թյու­նը»‚ հաս­տա­տում է աս­վա­ծը։


Կա մեկ այլ շերտ նույն­պես՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի դա­վա­նած ար­ժե­հա­մա­կար­գը... վեր­ջինս զար­մա­նա­լիո­րեն հան­դուր­ժող է ԼԳԲՏ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի‚ նրանց դրսևո­րում­նե­րի նկատ­մամբ՝ սկ­սած սո­վո­րա­կան հա­մա­սե­ռա­մոլ­նե­րից‚ մինչև տրանս­գեն­դեր­ներ ու տրանս­վես­տիտ­ներ։ Եվ հա­սա­րա­կու­թյան մի մեծ շերտ ի դեմս Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի տես­նում է տրանս­գեն­դեր­նե­րի ու նրանց նման­նե­րի պա­հա­պան հրեշ­տա­կի‚ ին­չը հրահ­րում է հա­սա­րա­կու­թյան այդ հատ­վա­ծին՝ հա­նե­լով գոր­ծող նա­խա­րա­րի դեմ։


Խա­ղի մեջ են շատ տար­բեր շեր­տեր։ ՈՒ այ­սօր ըն­թա­ցող պայ­քա­րը և՛ քա­ղա­քա­կան է‚ և՛ քա­ղա­քա­ցիա­կան։ Ակն­հայտ է‚ որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին թի­րա­խա­վո­րե­լով՝ հար­վա­ծի տակ է հայ­տն­վում նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Հաս­կա­նա­լի է‚ որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին հար­վա­ծե­լով՝ թու­լաց­վում են Նի­կոլ Փա­շի­նյա­նի դիր­քե­րը։ Ին­չի՞ կհան­գեց­նի դա‚ դեռևս վաղ է ա­սել։ Այ­նուա­մե­նայ­նիվ‚ տես­նում ենք‚ որ այս պայ­քա­րում ու­սա­նող­նե­րը բա­վա­կա­նին վճ­ռա­կան են տրա­մադր­ված։ Դա է հիմք տա­լիս են­թադ­րե­լու‚ որ գոր­ծըն­թաց­նե­րը խո­րա­նում ու ընդ­լայն­վում են։ Ա­մե­նա­հե­տաքր­քիրն այն է‚ որ որ­քան էլ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը փոր­ձում է բա­նա­վի­ճել‚ բա­նակ­ցել հա­կա­դիր կող­մի հետ‚ այն­քան խն­դիրն ա­վե­լի է խո­րա­նում։ Փոր­ձը ցույց է տա­լիս‚ որ բա­նա­վի­ճե­լու ու բա­նակ­ցե­լու ու­նա­կու­թյուն­ներ էլ նա ա­ռանձ­նա­պես չու­նի։ Եվ ա­մեն ինչ ա­վարտ­վում է նրա­նով‚ որ յու­րա­քան­չյուր թե­մա­յի շուրջ խո­սե­լիս նա տես­նում է կո­ռուպ­ցիո­ներ­նե­րի ստ­վերն ու ի­րեն հա­կա­դար­ձող­նե­րին սպառ­նում ա­զա­տազ­րկ­մամբ։ Ա­հա սրա­նով էլ ա­վարտ­վում է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի երկ­խո­սու­թյու­նը‚ ինչն էլ նրա դեմ պայ­քա­րի նոր ա­ռանցք է ստեղ­ծում։


Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 4009

Մեկնաբանություններ