Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սե­փա­կա­նու­թ­յան վե­րա­բաշ­խում

Սե­փա­կա­նու­թ­յան վե­րա­բաշ­խում
03.12.2019 | 01:01
Երբ այ­սօր­վա գոր­ծա­րար-օ­լի­գարխ­նե­րը գեթ մեկ ՓՄՁ էլ չու­նեին, ան­կա­խու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րից ար­տո­նյալ վի­ճա­կում հայ­տն­ված Խա­չա­տուր Սու­քիա­սյա­նը վա­յե­լում էր օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի բա­րե­հա­ճու­թյու­նը ու եր­բեք չէր խո­սում, հի­մա էլ չի խո­սում, թե ին­չեր էին ա­նում այդ տա­րի­նե­րին երկ­րի տն­տե­սու­թյան հետ։ Փո­խա­րե­նը ե­րեկ նա կար­ծես դա­տավ­ճիռ ներ­կա­յաց­նե­լու տո­նով ա­սել է, որ ի­րե­նից խլ­ված «Բջ­նի» գոր­ծա­րա­նը պետք է ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­նե­րով վե­րա­դարձ­վի ի­րեն։ Օր­վա իշ­խա­նու­թյան սի­րե­լի գոր­ծա­րար Սու­քիա­սյա­նը հենց այն­պես չի այս դա­տավ­ճի­ռը կա­յաց­րել (խոսքն ա­մենևին այն մա­սին չէ, թե ժա­մա­նա­կին ինչ­պես է այն տր­վել մեկ այլ գոր­ծա­րա­րի)։
Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, ար­դեն այդ ուղ­ղու­թյամբ ու­շագ­րավ զար­գա­ցում­ներ կան։ Գոր­ծա­րար Ռու­բեն Հայ­րա­պե­տյա­նի բիզ­նես­նե­րը, նախ­կին գոր­ծու­նեու­թյունն այս օ­րե­րին հա­մա­պա­տաս­խան մար­մին­նե­րի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում են։ Իսկ «Բջ­նի» գոր­ծա­րա­նի (ում այս պա­հին պատ­կա­նում է այն) հետ կապ­ված գոր­ծար­քը, թերևս, կի­զա­կե­տում է։ Դա­տե­լով Սու­քիա­սյա­նի ինք­նավս­տա­հու­թյու­նից, կա­րե­լի է ա­սել, որ գոր­ծա­րա­նը կր­կին վե­րա­դարձ­վե­լու է նրան։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ