Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կարեն Բեքարյան. Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին

Կարեն Բեքարյան. Ոչ ոք Արցախի ինքնորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին
14.12.2019 | 20:57

Երբ օգտագործում ենք «իշխանություն» արտահայտությունը, պետք է հասկանանք, թե ինչի հետ գործ ունենք՝ ինստիտուցիոնալ էլեմենտի՞, թե՞ դասական էլեմենտի հետ։ Հավատացեք՝ ոչ մի բանի հետ էլ գործ չունենք. գործ ունենք մեկ անձի քմահաճույքի հետ, այսօր կայացած կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց վերլուծաբան Կարեն Բեքարյանը։ «Ինստիտուտներն անգործության են մատնված և անգործության են մատնվում ամեն ժամվա կտրվածքով։ Դրանք ուղղակի չեն գործում։ Պետական կառավարման համակարգը վարչապետի կողմից հայտարարված է հակահեղափոխական», - ասաց նա։


Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության թեմային՝ Բեքարյանը շեշտեց, որ արդեն իսկ հատված են մի շարք կարմիր գծեր։ «Կարմիր գիծ առաջին. ահավոր հարված Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին, դրա ընկալմանն ու իրացման գործընթացին։ Ասում են՝ պետք է լինի այնպիսի լուծում, որն ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Բայց իրավունքը ճաշակի դաշտում չէ։ Ոչ մեկն Արցախի ինքորոշման իրավունքը չի հարմարեցնելու Ադրբեջանի ճաշակին և ընկալումներին։ Եթե դրոշակդ տանում ես այս թեզով, տորպեդահարում ես Արցախի ինքնորոշման իրավունքը։ Երբ հայտարարում ես, որ Արցախը Հայաստան է, և վերջ, դու ոտնահարում ես Արցախի ինքնորոշման իրավունքը, որի երաշխավորն ես», - ամփոփեց Կարեն Բեքարյանը:

Դիտվել է՝ 1060

Մեկնաբանություններ