Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Ղազինյան. Իշխանության ազգային արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու մակարդակով

Արթուր Ղազինյան. Իշխանության ազգային արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու մակարդակով
14.12.2019 | 20:58

Ադրբեջանն անցել է բանակցային գործընթացի սպառմանը, «Ադեկվադ-դիսկուրս» քննարկման ժամանակ ասաց «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը: «Ադրբեջանը 1994-ից վարում է Հայաստանի սպառման գործողություններ, իսկ հիմա Ադրբեջանն անցել է կուլմինացիային՝ բանակցային գործընթացի սպառմանը: ԱԳ նախարարների՝ Բրատիսլավայի հանդիպումից առաջ Ադրբեջանը հրապարակեց իր «կարմիր գծերը»: Դա հուշագիր էր վերջնագրի տեսքով: Վերջնագիր էր, որի պարագայում իշխանությունը պիտի արձագանքեր անմիջապես: Չէր կարելի դրա հրապարկումից հետո շարունակել բանակցություն: Եթե դա Ադբեջանի կարմիր գիծն է, բանակցություն չկա, ՀՀ իշխանությունն էլ պետք է իր կարմիր գիծը սահմանի, ցույց տա, որ Հայաստանի և Արցախի հետ վերջնագրի լեզվով խոսել հնարավոր չի: Դա ազգային արժանապատվության խնդիր է, մինչդեռ այսօրվա իշխանության ազգային արժանապատվության նշաձողը սահմանված է շեյխերի՝ ջինսերով քաղաքապետարան մտնելու մակարդակով: Իրական արժանապատվությունը գտնվում էր այստեղ», - ասաց նա: Ղազինյանն ընդգծեց, որ Ադրբեջանը բանակցային պրոցեսը սպառելու և պատերազմի լեգիտիմ հիմքեր ստեղծելու համար կոնկրետ քայլերի է գնում, ու գուցե ՀՀ իշխանություններն այդքան էլ սթափ չեն գնահատում իրավիճակը:

Դիտվել է՝ 1113

Մեկնաբանություններ