Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կոնստանտին Տեր-Նակալյան. Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել

Կոնստանտին Տեր-Նակալյան. Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը չի կարող ամիսներով ձգձգվել
14.12.2019 | 21:05

Մենք կարծում ենք՝ այս դիկսուրսը առաջին ծիծեռնակներն են, նաև կարծում ենք, որ շատ ժամանակ չկա, և չի կարող Արցախի հետ ռազմական դաշինքի ստորագրումը ամիսներով ձգձվել, պետք է բոլոր քաղաքական ուժերը մեկ հարց տան ու այդ հարցին պատասխանեն՝ իրենք ունե՞ն կորցնելու հայրենիք, թե՞ չունեն, որովհետև այդ հարցի լուռ պատասխանը չի ընդունվելու՝ «Ադեկվադ դիսկուրս» կլոր սեղան-քննարկման ժամանակ ասաց Կոստանտին Տեր-Նակալյանը:

«Պետք է այսօր արձանագրենք, որ քաղաքական դաշտում արտախորհրդարանական ուժերի ձևաչափում կարծես թե կամ դեռ չկա գիտակցությունն այն փաստի, որ Արցախն է մեր միակ օրհասական խնդիրը, կամ էլ նրանք մաս են կազմում այն հիպոթետիկ դավադրության, որի մասին խոսվեց: Դրա համար շատ կարևորում եմ այն ուժերի ներկայությունը, որոնք այսօր մեզ հետ կլոր սեղանի շուրջ են նստած թեկուզ այն փաստով, որ իրականում սա է այն օրակարգը, որի շուրջ կարող է լինել կոնսոլիդացիա»,- ասաց նա: Պայմանագիրը պետք է լինի լիարժեք միջպետական փաստաթուղթ, որը պետք է անցնի վավերացման ճանապարհ:

«Եթե հակափաստարկն այն է, որ սա կառուցողական չէ, որ սա դե ֆակտո Արցախի ճանաչում է նշանակում, ես ուզում եմ ձեր ուշադրությունը սևեռել նրա վրա, ինչի մասին խոսեց Բեքարյանը: Մենք արդեն իսկ ունենք իրավիճակ, երբ մյուս կողմը իր ապակառուցողական մաքսիման հրապարակել է, դա արել է միջնորդ երկրների լուռ համաձայնության ներքո, և որին չի հետևել որևիցե արձագանք: Այսինքն՝ արդեն մեկ շաբաթ է ունենք մի իրողություն, որ չի եղել առնվազն 2016-ից»,- ասաց նա և հավելեց, որ եթե մենք թողնում ենք ռազմական դաշինքի հարցը ու չենք քննարկում, որպեսզի կռիվ չսկսվի, և ասում ենք՝ կռիվ սկսվի, այդ ժամանակ կքննարկենք, պետք է հաշվի առնել ևս մեկ պարզ իրողություն՝ ամենայն հավանականությամբ մյուս կռիվն էլ չի տևելու ամիսներ ու տարիներ, այլ տևելու է օրեր. «Ու եթե դու այդ պրոցեսը մինչ այդ սկսած չլինես, դու էլի ժամանակ չես ունենալու, որովհետև էլի միջնորդները գալու են, քաղցր խոստումներ տան՝ հետաձգելով այդ անխուսափելի պահը»,- ընդգծեց նա: Ըստ Կոստանտին Տեր-Նակալյանի՝ պետք է հասկանալ, որ մեզ «գցել չթույլատրելու» մի ձև կա. «Ո՞վ է ասել մինչև ապրիլյան հեղաշրջումը այս 20 տարվա բանակցային պրոցեսը այն ամենալավ բանն էր, որ կարող էր լինել, ո՞վ է ասել, որ ամենն ինչ արվել է մինչև այժմ, ճիշտ է արվել կամ միակ լուծումն էր, որ կարող էր լիներ: Մենք այս փաստաթուղթը որևիցե մեկի հետ չպետք է սակարկենգ, սա պետք է դառնա թիվ մեկ ազգային օրակարգ, որը վեր կհանի այս խնդիրը: Ու Փաշինյանն այստեղ կա՛մ կստորագրի դա ու իր ստորագրությունով կլուծի մեկ հարց, որն ակտուալ կլինի թե՛ իր իշխանության, թե՛ իրենից հետո եկող ցանկացած իշխանության օրոք, կա՛մ չի ստորագրի ու պատմության մեջ կմնա որպես ազգի դավաճան»,- ասաց նա:

Դիտվել է՝ 1356

Մեկնաբանություններ