Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի հաղորդագրությունը շարքային քաղաքացուն քիչ բան է ասում

Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի հաղորդագրությունը շարքային քաղաքացուն քիչ բան է ասում
24.12.2019 | 12:14

«Հրապարակը» գրում է. «Ինչպեսև գրել էինք օրեր առաջ, երեկ Երևանում կայացավ Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Մեծ կազմ էր մասնակցում, ներկա էին նաև ԱԱԽ անդամ չհանդիսացողներ, որոնց հրավիրել էին Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետը․ Հայաստանի կողմից՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Արցախից՝ զինվորականներ։ Անսպասելի էր, օրինակ, Սամվել Օգանովսկու ներկայությունը, ում նախկինում հրավիրում էին Երևան՝ Մարտի 1-ով ցուցմունք տալու։ Նիստի հաղորդագրությունը շարքային քաղաքացուն քիչ բան էր ասում, սակայն բանակցային պրոցեսի լավատեղյակները եզրակացրին, որ ՀՀ և Արցախի դիրքորոշումները տարբերվում են․ Նիկոլ Փաշինյանը նրբորեն փուլային տարբերակն է առաջ մղում, Արցախի նախագահը՝ Արցախի ճանաչում՝ առանց կոմպրոմիսների:

Դիտվել է՝ 1509

Մեկնաբանություններ